Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության որոշ անդամների նկատմամբ

Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել Վրաստանի կառավարության որոշ անդամների նկատմամբ
165
Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 16:06

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հրամանագիր է ստորագրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձին Իվանիշվիլիի, վարչապետ Իրակլի Կոբախիձեի և Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին։

Ցուցակում ընդհանուր առմամբ կա 19 մարդ։
Զելենսկին պատժամիջոցների ենթարկված անձանց մեղադրել է «Վրաստանի և նրա ժողովրդի շահերը վաճառելու» մեջ և կոչ է արել Ուկրաինայի եվրոպացի գործընկերներին և ԱՄՆ-ին՝ ևս միջոցներ ձեռնարկել։

«Սրանք պատժամիջոցներ են Վրաստանի կառավարության այն հատվածի դեմ, որ Վրաստանը հանձնում է Պուտինին», - հայտարարել է Զելենսկին։