«Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է». Բագրատ Սրբազան
![]() 174 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 17:18 Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում, «Սրբազան պայքար»-ի առաջնորդ Բագրատ Սրբազանը, արձագանքելով լրագրողի «իշխանությունները ասում են՝ մենք ընդդիմություն չունենք, սպառված են այլևս» մտքին, ասաց. «Ընդդիմությունը ամբողջ ժողովուրդն է, ժողովրդի հսկայական մասն է իրենց ընդդիմությունը, իրենց վարքի, քաղաքականության, ամեն ինչի ընդդիմությունը: Էն ատելությությունը, որ իրենք սերմանել էին ուրիշների դեմ, հիմա իրենց դեմ է դարձել ամբողջությամբ»: Սրբազանը նշեց, որ չկա որևէ հարց, որ այս իշխանությունները ուղղակի ժողովրդին ծառայելու նպատակով արած լինեին. «Ես քայլում եմ փողոցով, մարդկանց դեմքերին եմ նայում, նրանք հոգնած, կքած, վարկերով, մտահոգություններով կքած: Ի՞նչ հարց կա, որ այս ժողովրդին ուղղակի ծառայելու նպատակով է արված. ոչ մի: Ոչ պետական պարտքի իմաստով, ո՛չ տնտեսական խնդիրներով, ո՛չ սոցիալական, ո՛չ անվտանգության խնդիրներով»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
