«Եթե թիմակցից են փորձում այդպիսի օրինակ կերտել՝ մյուսներին վախեցնելու համար, պատկերացրեք՝ մեր հետևում ինչեր են արվում»․ Լևոն Քոչարյան
![]() 219 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 18:54 «Իհարկե, մենք մտահոգություններ ունենք. վերջիվերջո, ես ինքս անցնում եմ մի գործով, որտեղ ոստիկաններն ինձ են խոշտանգել, բայց ինձ են մեղադրում դրա մեջ։ Այսինքն՝ մենք այդ ամենը մեր կաշվի վրա զգում ենք, շատ լավ գիտենք իրենց ապօրինությունների աստիճանը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք Հովիկ Աղազարյանի հետ տեղի ունեցածից հետո մտավախություններ չունե՞ն, որ կարող են վերծանել ցանկացած մեկի հեռախոսի պարունակությունը։ «Եթե ՔՊ-ում իրենց թիմակցից փորձում են այդպիսի մի օրինակ ստանալ, կերտել, նաև մյուսներին վախեցնելու համար, դե պատկերացրեք, թե մեր հետևում ինչեր են արվում: Ես ու շատ ընդդիմադիր գործիչներ 1-1,5 տարի առաջ Apple-ից ստացել ենք պաշտոնական նամակ, որ մեր հեռախոսն ինչ-որ պահի ջարդվել է: Հիմա թե ո՞վ է կանգնած դրա հետևում, կարծում եմ՝ դժվար չէ հասկանալ»,- ասաց Լևոն Քոչարյանը: Անդրադառնալով ՔՊ-ականների այն հայտարարություններին, թե Հովիկ Աղազարյանը մեղադրվում է ընդհուպ մինչև խաղաղության գործընթացը տապալելու մեջ, պատգամավորն ասաց. «Ծիծաղելի է այդ ամեն ինչն ու անհեթեթ է թվում։ Իհարկե, ես չգիտեմ մանրամասները, թե ինչի մասին են իրենք խոսում, բայց թե ինչի՞ պիտի ինչ-որ մեկի հեռախոսի պարունակությունը հայտնվի ԱԺ նախագահի, վարչապետի մոտ, սա կոնկրետ Քրեական օրենսգրքով առերևույթ հանցագործություն է, որի հետ կապված կարծում եմ՝ պետք է վարույթ սկսվի, բայց բնականաբար դա չի լինելու»: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
