«Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»»․ Տիգրան Աբրահամյան
![]() 170 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 21:36 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ադրբեջանի ԱԳՆ-ն արտահոսքի միջոցով տեղեկացրել է, որ մերժել է ԱՄՆ պետքարտուղարի նախաձեռնությունը՝ ՀՀ-ի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև հանդիպում կազմակերպելու վերաբերյալ: Սա այն պարագայում, որ Ադրբեջանի պաշտոնական շրջանակները դեռ նոյեմբերին հայտարարում էին, որ COP29-ի ավարտից հետո՝ դեկտեմբերին, Հայաստանի հետ բանակցությունները վերսկսվելու են: Մի կողմ դնենք Արևմուտքի նկատմամբ ադրբեջանական «կապրիզներն» ու ռուսներին «ծախվող» սիգնալները, սակայն դեռ այդքան էլ հստակ չէ, թե բանակցային գործընթացի կոնկրետ ո՞ր դրույթներն ու քմահաճույքներն են այս փուլում արգելակում բանակցությունների վերսկսումը և Ադրբեջանն էլ ի՞նչ նախապայմաններ է «եփում»: ՀԳ. Ադրբեջանական ավանդական նախապայմաններն ու պահանջները հայտնի են, իսկ իրավիճակային նոր զարգացումները պարզ կդառնան առաջիկայում»: Աղբյուրը` Տիգրան Աբրահամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
