«Սուս ու փուս չեմ նստելու, դատական հայցեր եմ ներկայացնելու»․ Հովիկ Աղազարյան
![]() 213 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 22:54 Անդրադառնալով հարցին՝ պետական ո՞ր կառույցն է՝ ԱԱԾ-ն է զբաղվա՞ծ իր դեմ շանտաժով, պատգամավոր Հովիկ Աղազարյանը պատասխանեց․ «Ես ԱԱԾ-ի անուն չեմ տվել․․․ Կասեմ այն ժամանակ, երբ իմ պաշտպանվելու «լեվլը» բարձրանա։ Միշտ իմ արձագանքը կլինի մի մակարդակ ցածր։ Շատ տրամաբանական կլինի, երբ Գլխավոր դատախազը գա Ազգային ժողով, այդ ժամանակ արդեն անուններ կտամ»։ Թե որտեղից են ուղարկվել «ուժեղ տղաները», որոնք փորձել են պարտադրել մանդատը վայր դնել, Աղազարյանը նշեց․ «Եթե հիշում եք՝ այս ամենը սկսվեց տխրահռչակ ԱԺ լսումներից, և այնտեղ կար նաև Քյարամյան Արգիշտի՝ երիտասարդ, խոստումնալից, ինչ-որ իմաստով՝ փորձառու պետական գործիչ, ես չեմ բացառում, որ, օրինակ, կարող է պատահի այնտեղից էին, ենթադրելի է»։ Դիտարկմանը, որ Քյարամյանն այլևս պաշտոն չունի, Աղազարյանն արձագանքեց․ «Բայց ուժեղ տղա ա, իսկ ուժեղ տղերքը միշտ էլ ուժեղ տղերք են»։ Աղազարյանը հավելեց, որ իր մոտ եկողները պաշտոնյաներ են, բայց չի կարծում, թե Փաշինյանն է ուղարկել․ «Նիկոլ Փաշինյանն «ուժեղ տղերք» ուղարկելու կարիք չունի, երկրի վարչապետն ա, հետևաբար ամեն ինչ անում է օրենքներով և Սահմանադրությամբ նախատեսված կարգով»։ Պատգամավորը հայտարարեց, որ դատական հայցեր է ներկայացնելու, շղթան սկսելու է Հակակոռուպցիոն կոմիտեից․ «Նախ քննիչը պետք է պարզաբանումներ ներկայացնի, հետո հաջորդական տրամաբանական քայլեր կձեռնարկվեն։ Բա հո չենք նստի սուս-փուս, ասենք՝ եկեք, ինչ ուզում եք ասեք»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
