«2020թ. սկսած՝ Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է տասնյակ հազարավոր ահաբեկիչների»․ Վարուժան Գեղամյան
![]() 162 Հինգշաբթի, 05 դեկտեմբերի, 2024 թ., 23:30 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր մայրաքաղաքիս փողոցներով մի քիչ քայլելուց, ապա ճամփին օրվա լրահոսը կարդալուց ու իրավիճակը գնահատելուց հետո միանգամայն բնական և տրամաբանական կլիներ, եթե ես հիմա՝ գիշերվա էս ժամին, կարճ գրառում անեի այն մասին, որ մենք գրեթե անհույս վիճակում ենք և շատ մոտ ապագայում Հայաստանի դե-ֆակտո կառավարիչների «շնորհիվ» կարող ենք վերջնականապես հայտնվել 2023-ի Ստեփանակերտի կամ 2024-ի Հալեպի բնակիչների կարգավիճակում։ Բայց քանի որ այս ողբալի փաստի հերթական արձանագրումից օգուտը մեծ չէ, իսկ իմ հազարավոր ընթերցողները հաճախ խնդրում են, որ ես բացասական բաների մասին քիչ գրեմ, ապա երկու բառ ասեմ Սիրիան գրավելու թուրքական նոր մարտավարության մասին։ Գուցե օգտակար լինի։ Արդեն գիտեք, որ այդ ահաբեկիչները (այո, ահաբեկիչ են թե՛ պաշտոնապես, թե՛ էությամբ) ոչ միայն վայելում են Թուրքիայի հովանավորությունը, այլև փաստացի համակարգվում են Թուրքիայի կողմից։ Բայց ամենահետաքրքիրը դա չէ։ Ռազմական գործողությունների նախորդ փուլի ավարտից հետո Թուրքիան ամեն առիթով ասում էր, որ էլ կռիվ չի լինելու, խաղաղություն է լինելու, ու բանակցություններ էր վարում Սիրիայի հետ (ոչ միայն առաջարկում, այլև վարում)։ Ավելին, Իրանին և ՌԴ-ին Անկարան խոստացել էր, որ իր վերահսկողության տակ անցած տարածքներում գտնվող ահաբեկիչներին կվերացնի։ Սակայն իրականում 2020թ. սկսած՝ Թուրքիան «խաղաղության օրակարգի» տակ պատրաստում է մի քանի տասնյակ հազար ահաբեկիչների՝ որակապես նոր մակարդակի բարձրացնելով վերջիններիս մարտունակությունը։ Հստակ բանակ է ձևավորում, լավ ու խիստ կառավարմամբ, հատուկ ստորաբաժանումներով, զենք, զինամթերքով ու տեխնիկայով։ Փողը կար, ցանկությունը՝ ևս, մնում էր էդ ամենն անել։ Արդյունքում 4 տարվա մեջ նոր բանակ են կազմում, որը ավելի մարտունակ է, քան մնացյալ բոլորը։ Մի խոսքով, բանակցության անվան տակ խաղաղության կոչ անողը զուգահեռ լիարժեք պատրաստվում էր պատերազմի։ Իսկ հիմա հռետորական հարց. գիտե՞ք, թե էլ ո՞ր երկրում են սիրում կիրառել թուրքական այս մարտավարությունը»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
