«Ներիշխանական «թրիլլերի» օդապարիկով մեզ բարձրացնում են վեր, որ չերևա՝ ինչ է կատարվում գետնի վրա»․ Հակոբ Բադալյան
![]() 183 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 00:06 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Դե, եթե մի երկրում տնտեսության խոշոր հարկատուների առաջին շարքերում հայտնվի հեռախոսի վաճառքով զբաղվող ընկերությունը, բնականան է, որ ներքաղաքական առաջին շարքերում էլ պետք է հայտնվի հեռախոսի պատմությունը: Եթե լուրջ, ապա Հայաստանում այսօր հայտարարվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար ավելացվում է արտաքին պարտքը՝ բյուջեի դեֆիցիտ ծածկելու համար: Եվ դա մի երկրում, որտեղ, օրինակ, բանկային համակարգը վերջին երկու տարիներին՝ 2022 և 2023, համախառն ստացել է մեկ միլիարդ դոլար շահույթ, ընթացիկ տարում էլ գուցե կստանա մոտ կես միլիարդ դոլար շահույթ կամ մի քիչ պակաս: Ռուսաստանի հետ կապված վերաարտահանումների շրջանառությունը հասնում է ռեկորդային ծավալների, տասնյակ միլիարդներ: Տնտեսության վիճակագրությունը «աչք է շոյում»: Բայց, պարզվում է, որ բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, այն էլ բնականաբար մեղմ ասած ոչ ամբողջությամբ, մենք վերցնում ենք արտաքին պարտք: Թվում է, որ այս հարցերը պետք է այսօր պարզապես թույլ չտային, որ ուրիշ որևէ թեմա սողոսկեր լրահոս, որովհետև տնտեսության որակը ամեն ինչից վեր է, տնտեսության որակն է պետության անվտանգության հիմքը՝ բոլոր առումներով: Իսկ պատկերը վկայում է այն մասին, որ չկա ոչ միայն որակ, այլև գործ ունենք նույնիսկ անորակ փուչիկի հետ, որ շարունակում է փչվել: Բայց մեզ նստեցրել են ներիշխանական «թրիլլերի» օդապարիկն ու բարձրացնում են վեր, վեր, միայն թե չերևա, թե ինչ է կատարվում գետնի վրա»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
