«Զուրաբիշվիլին շարունակում է հայ-վրացական ջուր պղտորելու իր գործը». Հակոբ Բադալյան
![]() 211 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 13:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Վրաստանի նախագահ տիկինը՝ Զուրաբիշվիլի ազգանունով, շարունակում է հայ-վրացական ջուր պղտորելու իր գործը: Նա իր նոր հարցազրույցում իբրև թե պարզաբանել է «հայկական կարուսել» արտահայտությունը, որ օգտագործել էր Վրաստանում խորհրդարանի ընտրության իբրև թե կեղծված լինելու մասին իր գնահատականում: Զուրաբիշվիլին հայտարարել է, թե այդ արտահայտությունը չունի որևէ էթնիկ պատկանելության հարց: «Եթե չեմ սխալվում, Հայաստանում դա անվանում են «վրացական կարուսել»»,- հայտարարել է նա: Էթնիկ պաատկանելության հարց կա, թե՝ ոչ, սա առանձին թեմա է, բայց որ տիկնոջ մոտ կա ընդհանրապես ողջախոհության հարց, թերևս ակնառու է: Ո՞վ է նրան ասել, թե Հայաստանում երբևէ օգտագործվել է «վրացական կարուսել» արտահայտությունը: Ե՞րբ է նա լսել այդ մասին, երբ եղել է, օրինակ, Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարության կամ հատուկ ծառայության աշխատակի՞ց, թե՞ երբ տեղափոխվել է Վրաստան և զբաղեցրել ԱԳ նախարարի, հետո նախագահի պաշտոնը: Զուրաբիշվիլին ումի՞ց է լսել մի արտահայտություն, որը Հայաստանում չի օգտագործվել երբևէ: Հայաստանում ընտրությունների կեղծված լինելու մասին հայտարարվել է ամեն ընտրական պրոցեսից հետո, բայց այդ ժամանակ քաղաքական որևէ ուժ լեզվի ծայրով անգամ չի հիշատակել «վրացական կարուսել» արտահայտությունը: Տիկինը չգիտե՞ այդ մասին, թե՞ զբաղված է գիտակցված մանիպուլյացիայով, երբ իր մի արտահայտությունն իբրև թե շտկելու համար, անում է մեկ այլ հայտարարություն, այլ կերպ ասած, զբաղված է ոչ թե իր հայտարարության արատավոր բնույթը շտկելու, այլ ընդամենը՝ շրջելու գործով: Ի դեպ, լավ կլիներ, որ մի բացատրություն էլ տար իր անձնական էջում հայտնի զբոսաշրջային հղման համար, որ առաջացրել էր մեծ աղմուկ: Թեև, գուցե լավագույն տարբերակը կլինի նրա ոչ թե որևէ բացատրություն, այլ պարզապես լռությունը»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
10610:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
8509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
9009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
388Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
382Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
371Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
238Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
321Երեկ, 12:57
