«Պորոշենկոն հասկացել է, որ ուկրաինացի զինվորները ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»»․ Հակոբ Բադալյան
![]() 236 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 18:24 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ուկրաինայի նախկին նախագահ, միլիարդատեր Պորոշենկոն ամերիկյան Atlantic Council-ում ելույթում ասում է, թե Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությունը պետք է դադարեցնի ուկրաինացի զինվորներին հարձակողական գործողությունների ուղարկելով՝ դարձնել նրանց «թնդանոթի միս»: Պորոշենկոյի «աչքերը բացվե՞լ» են, թե՞ փոխվել է քաղաքական կամ աշխարհաքաղաքական կոնյուկտուրան: Սա, իհարկե, հռետորական հարց է, որովհետև պատասխանն ակնառու է՝ ԱՄՆ-ում իշխանափոխության հետ մեկտեղ փոխվել է կոնյուկտուրան, և Ուկրաինայի նախկին նախագահը հանկարծ հասկացել է, որ ուկրաինացի զինվորները պարզապես ենթարկվում են աշխարհաքաղաքական «մսաղացի»: Նա, իհարկե, մատնացույց չի անում այդ «մսաղացի» աշխարհաքաղաքական կազմակերպիչներին, այլ նախատում է Ուկրաինայի ԶՈՒ ղեկավարությանը: Այստեղ էլ արդեն, ըստ ամենայնի, Պորոշենկոյի քաղաքական հաշվարկն է՝ մեղադրել ոչ նրանց, ովքեր որոշումներ կայացնողներն ու «մսաղացի» կազմակերպիչ-համակարգողներն են, որովհետև գուցե վաղը ինչ-որ հարցում հարկ լինի պայմանավորվել նրանց հետ: Այս ամենում, իհարկե, հիշում եմ մտքեր, որոնք բարձրաձայնվում էին Հայաստանում, թե «ինքնիշխանության» համար չպետք է վարանել անգամ գնալ ուկրաինական դիմադրության օրինակով: Եվ, իհարկե, այդ մտքերը արժանանում էին և արժանանում են մեծածավալ հավանումների և հեղինակների խիզախության, մտքի հսկա լինելու և հայրենասիրության մասին շռայլ մակդիրների և էպիտետների, որովհետև թե՛ մտքերի, թե՛ այդ մակդիր-էպիտետների հեղինակները չէ, որ կտրվելու են հարմարավետ գոտուց և հասնելու են «մսաղացի» բերանին»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
