«Ով աշխարհաքաղաքականություն է կառուցում որևէ մեկի հանդեպ վստահության վրա, միշտ մնում է դրա փլատակների տակ»․ Հակոբ Բադալյան
![]() 221 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 22:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրիայի իրադարձությունների առիթով արվում է հետևյալ բարձրաձայն եզրահագումը. Սիրիան ցույց տվեց, որ Էրդողանին չի կարելի վստահել: Դասականը կասեր՝ իյա, իրո՞ք: Իսկ, եթե Սիրիան ցույց չտար, կարելի՞ էր վստահել: Իսկ ո՞ւմ է կարելի վստահել: Օրինակ, Մակրոնին կամ Շոլցին, Պուտինին կամ Մոդիին, Տրամպին կամ Սի Ցզինպինին, կարելի է՞ վստահել: Ո՞ր գերտերության նախագահին է կարելի վստահել, կամ գերտերությանն ընդհանրապես: Կա՞ գերտերություն, որը չունի իր որևէ դաշնակցի հաշվին գործարքի գնալու պատմություն, մեկն իհարկե շատ, մյուսը՝ քիչ: Ընդ որում, շատն ու քիչն էլ ոչ թե գործարքի գնացողի առաքինության արդյունք է, այլ ընդամենը՝ հնարավորությունների: Որքան քիչ են լինում հնարավորությունները, այդքան շատ՝ դաշնակիցների հաշվին գործարքի գնալու կարիքները: Իսկ Սիրիան ի՞նչ ցույց տվեց՝ Ռուսաստանին ու Իրանին կարելի է՞ վստահել: Հարցրեք Ասադին, օրինակ: Մյուս կողմից, եթե Ռուսաստանն ու Իրանն են Ասադին պահել, հո չե՞ն արել բարեգործություն, լավության համար հո չե՞ն արել: Արել են իրենց համար: Իրենց համար պահել են, իրենց համար էլ կհանձնեն: Կրկնեմ, բոլորը: Հետևաբար զարմանալի է, որ Էրդողանի անվստահելիության մասին խոսում են մարդիկ, խմբեր, այդ թվում շատ հարգարժան, որոնք կարող են պնդել, օրինակ, որ միայն Իրանն է ապահովում Հայաստանի անվտանգությունը: Բա դա վստահելի՞ է: Սիրիան այդ առումով ի՞նչ ցույց տվեց, դրա մասին ասելու ի՞նչ կա: Հարգելի՛ ընկերներ ու հետևորդներ, աշխարհաքաղաքականությունը չի կառուցվում վստահության վրա: Նա, ով աշխարհաքաղաքականություն է կառուցում որևէ մեկի հանդեպ վստահության վրա, միշտ մնում է դրա փլատակների տակ՝ կրկնեմ, որևէ մեկի հանդեպ վստահության վրա: Թող չհնչի տարօրինակ, բայց կենսունակության հիմքը «անվստահությունն» է, կասկածը բոլորի հանդեպ, որ կարող են «մոռանալ», «ուշանալ», «հապաղել», «հանձնել», և այլն, և այլն: Որևէ մեկը քեզ հետ գործընկեր չի լինում լոկ այն պատճառով, որ վստահում ես իրեն: Գործընկեր լինում են, երբ առաջանում է շահերի ընդհանրություն, իսկ վստահում ես, թե ոչ՝ դիմացինին այդքան էլ չի հետաքրքրում»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
