«Մեսիջը սա է․ «ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք»․ Աննա Գրիգորյան
![]() 272 Ուրբաթ, 06 դեկտեմբերի, 2024 թ., 23:42 «Նիկոլ Փաշինյանը երբեք չի ներում այն մարդկանց, ովքեր ստրուկի կարգավիճակում չեն ծառայում իրեն, և Հովիկ Աղազարյանն այդ ճակատագրին արժանացավ, քանի որ նրա ուղարկած sms-ին դրական չպատասխանեց»,- այս մասին 24Նյուզ-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ «Ո՞վ եք դուք, որ Նիկոլին «չէ» ասեք, բացասական պատասխան տաք, ընդհանրապես հակաճառեք․ սա է մեսիջը»,- նշեց պատգամավորը՝ հավելելով՝ ես գիտեմ, որ ՔՊ-ականները փոխել են իրենց հեռախոսները, պարունակությունն են ջնջել, բայց դա չի փրկելու։ Գրիգորյանի խոսքով՝ եթե Աղազարյանն իրականացրել է իրավախախտում, թող դատախազը մտներ խորհրդարան, զրկեր նրան անձեռնմխելիությունից ու քաղաքակիրթ ձևով իրավական գործընթաց իրականացվեր, ոչ թե պատգամավորից հրեշ կամ պետական դավաճան կերտեն և մինչև վերջ ստորացնեն, ոչնչացնեն՝ անձնական կյանքը հանրայնացնելով՝ քաղաքական նպատակներով։ «Սա Հովիկ Աղազարյանի անձի խնդիրը չէ, սա բարոյական նորմերի սարսափելի ոտնահարում է»,- ընդգծեց պատգամավորը։ |

Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
3310:27
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
6709:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
8009:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
373Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
367Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
362Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
235Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
315Երեկ, 12:57
