«Եթե սա ճիշտ է, մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով պետությունը»․ Վարուժան Գեղամյան
![]() 235 Շաբաթ, 07 դեկտեմբերի, 2024 թ., 13:12 Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ըստ ամերիկյան New York Times պարբերականի անանուն աղբյուրների՝ Իրանը սկսել է Սիրիայից դուրս բերել իր հրամանատարներին և զինվորական անձնակազմը, քանի որ այլևս հնարավոր չի համարում պահպանել նախագահ Ասադի իշխանությունը։ Միաժամանակ, ըստ առկա տեղեկությունների, երեկ Իրաքում հանդիպել են Իրանի, Իրաքի և Սիրիայի ներկայացուցիչները՝ քննարկելու պրոթուրքական ուժերին Սիրիայում դիմադրելու հնարավորությունները։ Որոշ արտահոսքեր պնդում են, որ Իրաքը հրաժարվել է զինված օժանդակություն ցուցաբերել Սիրիային։ Եթե այս ամենը ճիշտ է, ապա մի քանի օրից աշխարհի քարտեզի վրա փաստացի կդադարի գոյություն ունենալ Սիրիա անունով հայտնի պետությունը։ Իսկ այս ամենի գլխավոր շահառուն Թուրքիան է, որը փաստացի վերահսկողություն է ստանալու առնվազն երկրի հարուստ հյուսիսի նկատմամբ։ Այդ մասին երեկ խոսել է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը. «Իդլիբ, Համա, Հոմս և թիրախը, իհարկե, Դամասկոսն է։ Հուսով ենք, որ Սիրիայում այս երթը կշարունակվի առանց միջադեպերի և անախորժությունների»։ Թուրքական քաղաքականության հետևողականությունը, համառությունը տարածաշրջանում ոչ մեկ չունի։ Սա պետք է արձանագրել ևս մեկ անգամ»։ Աղբյուրը` Վարուժան Գեղամյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
