«Թուրքիան կշարունակի Սիրիայում սկսած իր քաղաքականությունը, որը կհանգեցնի ՀՀ-ի կազմալուծմանը»․ Էդգար Ղազարյան
![]() 153 Երկուշաբթի, 09 դեկտեմբերի, 2024 թ., 12:00 Այն, ինչ տեղի է ունենում Սիրիայում, այդ երկրի ներքաղաքական կյանքի հետ որևէ առնչություն չունի․ այնպես չէ, որ ընդդիմությունն է փորձել գալ իշխանության։ Այսպիսի հայտարարություն է արել հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ: Ղազարյանի խոսքով, Սիրիայում իշխանազավթում է իրականացրել պրոթուրքական ահաբեկչական մի խմբավորում, որի ղեկավարը եղել է «Ալ-Քաիդայի» անդամ, մասնակցել է ահաբեկչական տարբեր ծրագրերի, նույնիսկ 2001թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչությանը, հետապնդվել է ԱՄՆ իշխանությունների կողմից, նրա համար 10 միլիոն գլխագին է հայտարարվել։ Այդ խմբավորումը, ինչպես շեշտել է բանախոսը, բացահայտ աջակցություն է ստանում Թուրքիայից։ «Այն, որ Թուրքիան վաղուց ներխուժել էր Սիրիա, պարզ էր, բայց հիմա փաստացի հասան իշխանազավթման, և չի բացառվում, որ մոտ ապագայում Սիրիան կճանաչվի Թուրքիայի մաս»,- կանխատեսել է Ղազարյանը։ Նրա դիտարկմամբ, ռուս-ուկրաինական հակամարտությունն էապես փոխել է տարածաշրջանի վիճակը, բնականաբար՝ Ռուսաստանն իր ուժերն ուղղել է սեփական խնդիրների լուծմանը, թուլացրել է ուշադրությունը Հայաստանի, Սիրիայի հանդեպ։ Ղազարյանն արձանագրել է, որ 2023 թվականին տեղին ունեցավ Ադրբեջանի փաստացի հարձակում Արցախի վրա, այնտեղ գտնվող ռուսական բազայի ներկայությամբ, 2024 թվականին՝ նույն թուրքական ուժերի հարձակում Սիրիայի վրա, դարձյալ ռուսական զորքի ներկայությամբ։ «Թուրքիայի այս գործողությունները խրախուսանքի են արժանանում միջազգային հանրության կողմից, ինչը թույլ է տալիս Թուրքիային շարունակել նման քաղաքականությունը, դա կբերի ՀՀ-ի կազմալուծմանն ու հայ ժողովրդի բնաջնջմանը»,- ասել է Ղազարյանը։ Ըստ նրա, այս պահին թիրախում Սյունիքի և Վայոց ձորի մարզերն են, նաև Տիգրանաշենն ու Տավուշի որոշ հատվածներ, ընդհուպ մինչև Սևանա լճի մերձակայքը։ |

«Ազգադավը անհատակ ախորժակ ու գրպան ունի»․ Վոլոդյա Հովհաննիսյան
2300:36
«Ուկրաինան և Ռուսաստանը կվերսկսեն գերիների փոխանակումը»․ Ումերով
7100:15
Պուտինը և Լուկաշենկոն քննարկել են պաշտպանության և ԱԷԿ կառուցման հարցերը
119Երեկ, 23:15
«Նոյեմբերի 17-ից կանխատեսվում է նորմայից բարձր ջերմաստիճան»․ Լևոն Ազիզյան
128Երեկ, 22:54
«ԱԱԾ-ն էլ է ձեր ձեռքի տակ, բոլոր ուժայիններն էլ․ ստուգեք՝ ով ում գործակալն է»․ Սաթիկ Սեյրանյան
167Երեկ, 22:00
«6-րդ օրն է՝ հացադուլի մեջ եմ․ պահանջս աբսուրդային, սարքովի գործիս վերանայումն է»․ Դավիթ Քալաշյան (լուսանկար)
197Երեկ, 20:30
«Վրացական որոշ արևմտամետ ՀԿ-ներ չվել են ՀՀ և ջերմ ընդունելության արժանացել՝ իշխանական մակարդակով»․ Արման Գրիգորյան
229Երեկ, 19:48
«Մարդկանց ճակատագրի հետ խաղալը չի կարող անվանվել պետական մտածողություն»․ Էրիկ Բեգլարյան
203Երեկ, 19:18
