«Նույնիսկ միջազգային դերակատարներն են արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ»․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «1991 թվականի այս օրը՝ դեկտեմբերի 10-ին, Արցախում հանրաքվե անցկացվեց, որի արդյունքում, մարդկանց 99.01%-ն «այո» ասեց անկախության գաղափարին:
Չնայած Ադրբեջանն այս գործընթացին մինչև այդ «արձագանքել» էր տարբեր բնակավայրերում իրականացվող ջարդերով, բռնի տեղահանություններով, իսկ հետագայում՝ ռազմական գործողությունների նախաձեռմամբ, Արցախում ապրող մարդիկ բացառիկ կամք ու համարձակություն դրսևորեցին՝ սեփական ճակատագիրը տնօրինելու և միջազգային իրավունքի սկզբունքներին համահունչ պրոցես ծավալելու համար:
2020 թվականին Արցախի դեմ իրականացված ագրեսիան, 2023 թվականի ադրբեջանական օկուպացիան և փաշինյանական իշխանության հանձնողական ու պարտվողական կուրսը, թեև, մեր ժողովրդին ծայրահեղ ծանր կետի են հասցրել, սակայն նույնիսկ միջազգային դերակատարներն են հրապարակային արձանագրում, որ Արցախի հարցը փակված չէ:
Ստեղծված իրադրությունը պարզ ու կարճ լուծումներ չունի, այն ենթադրում է երկարաժամկետ պայքար, որի հիմքում, հավաքական առումով, հայ ժողովրդի պաշտպանությունն ու սեփական բնօրրանում ապրելու իրավունքի իրացումն է»:

«Չպետք է արդարացնենք այն ղեկավարների քայլերը, որոնք հարձակվում են եկեղեցիների վրա»․ Ռոբերտ Ամստերդամ (տեսանյութ)
3320:42
«Մեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով հալածվում են քաղաքական այլախոհները»․ Գառնիկ Դանիելյան
3720:18
«Ոստիկաններ են ուղարկել իմ տուն՝ երեխաներիս ահաբեկելու համար»․ Զարուհի Փոստանջյան (տեսանյութ)
5519:54
«Ադրբեջանին օգնում են այն հայերը, ովքեր արդարացնում են հայրենի տարածքների զավթումը»․ Արա Պողոսյան
5319:48
«Ուժեղ Հայաստան»-ի ներկայացուցիչները հանդիպել են ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
5719:30
Արտաքին հետախուզական ծառայության ղեկավար Քրիստիննե Գրիգորյանը մեկնել է Բաքու
8019:18
«Հայաստանը Քելբաջարում, Լաչինում և Զանգելանում ոչնչացրել է 60 հազար հեկտար անտառային տարածք»․ Ալիև
8918:06
«Ալիևն էլ նամարդություն չարեց, ցույց տվեց»․ Արթուր Խաչատրյան
8717:18