«Ասադի տապալումն ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել Սիրիա». Վահրամ Աթանեսյան
![]() 205 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 01:18 Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իսրայելը, իրականում՝ երևի Միացյալ Նահանգները, երրորդ օրն է՝ ոչնչացնում է Սիրիայի ռազմական ենթակառուցվածքները: Այսօր արդեն հերթը հասել է ռազմա-ծովային ուժերին: Նաթանյահուն հայտարարել է, որ Գոլանի բարձունքներն ընդմիշտ անցնում են Իսրայելի հսկողությանը: ԱՄՆ-ն, հավանաբար, կընդունի օրենք, որ «Արևմտյան ափ» աշխարհագրական սահմանում չկա, կա «Հուդեա և Սամարիա», որ իսրայելական տարածքներ են: Իսկ Թուրքիան Պաղեստինի անկախ պետություն էր պահանջում՝ 1967թ. սահմաններով և Արևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով: Հիմա ի՞նչ: Կամ Թուրքիան և Իսրայելը գաղտնի պայմանավորվածություն ունեն, կամ Էրդողանը մնում է դատարկաձեռն, որովհետև «ապստամբական ուժերը» Սիրիայի հյուսիս-արևելք չեն մտել: Իսկ այնտեղ փաստացի քրդական պետություն է: «Ապստամբներն» այլևս չեն կարող քրդերին պատերազմ հայտարարել, սիրիական օդուժը, զրահատեխնիկան գրեթե լիովին ոչնչացված են: Իսկ Էրդողանի իդեա-ֆիքսը քրդական «ահաբեկչական պետության» կործանումն է: Ասադի տապալումը Սիրիա ազդեցիկ ուժերի մուտքի ճանապարհ է բացել, իսկ այդ դեպքում Թուրքիան ուղղակի ռազմական ագրեսիայի շատ կասկածելի շանս ունի»: Աղբյուրը` Վահրամ Աթանեսյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
