«Անշարժ գույքի գների բարձր արժեքի պատճառներից մեկը պետության կողմից վարվող քաղաքականությունն է»․ Գուրգեն Գրիգորյան

Հայաստանում կառուցապատող ընկերությունների խնդիրներից գերկարևորները վերաբերում են մատակարար կազմակերպություններ-կառուցապատողներ խնդիրներին, մասնավորապես, «Վեոլիա ջուր», «Գազպրոմ Արմենիա», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ հարաբերություններում խնդիրներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Կառուցապատողների ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։ Նրա խոսքով, երկրորդ խումբ խնդիրները, որոնք մշտական են, և կարելի է ասել՝ վերջ չունեն, դրանք պետական և համայնքային իշխանության մարմինների կողմից իրականացվող վարչարարություննների ընթացքում ժամկետների ձգձգումներն ու ուշացումներն են, իսկ ինչպես հայտնի է՝ կառուցապատման ծրագրերը յուրաքանչյուր օրվա համար արժենում են գումար։
Մեկնաբանելով անշարժ գույքի գների հնարավոր փոփոխությունները, Գուրգեն Գրիգորյանն ասաց. «Վերջին տարիներին գները միայն ու միայն բարձրանում են, կառուցապատման ծրագրերում շինարարության ինքնարժեքը թանկանում է։ Դա մի կողմից պայմանավորված է միջազգային շուկաներում ապրանքների և նյութերի գներով, մյուս կողմից՝ պետության կողմից վարվող քաղաքականությամբ, մասնավորապես հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների, գազի, ջրի, հոսանքի միացումների հետ կապված լրացուցիչ ծախսերի, որոնք չկային, կամ էականորեն քիչ էին, իսկ հիմա տասնապատիկ, հարյուրապատիկ անգամներ մեծ են»։

«Սահմանամերձ դաշտերը քարից էինք մաքրում՝ բնականաբար ձեռքով»․ Վահան Թումասյան
8617:30
«Հայաստանը չի կործանվի, եթե գազի գինը թանկանա»․ Թագուհի Ղազարյան (տեսանյութ)
8317:06
«Ստեղ մարդիկ կան, որոնց ավտոմեքենաների գինն ավելի թանկ է, քան դեպի Ինդոնեզիա մեր արտահանման ծավալը»․ Էդգար Ղազարյան (տեսանյութ)
11114:00
«Նավթի գները կտրուկ կնվազեն, երբ մենք հաղթենք Իրանի դեմ պատերազմում»․ Թրամփ
35909:07
Ցեմենտի շուկայում դեֆիցիտի խնդիր է առաջացել․ «Ժողովուրդ»
11508:42
«Մեր հիմնական նպատակներից մեկը կանաչ էներգիան «Զանգեզուրի միջանցքով» դեպի Նախիջևան ուղղելն է»․ Փարվիզ Շահբազով
336Երեկ, 19:13
«Հրավիրում ենք մեր հայ գործընկերներին համագործակցել մեզ հետ». Օվերչուկ
58006.09.2026, 18:13
Բելառուսում արգելվել է «Երևան 2800» կոնյակի վաճառքը
57603.09.2026, 22:42