«Երկրի ղեկավարը ժամանակը վատնում է»․ Արմինե Օհանյան
![]() 234 Չորեքշաբթի, 11 դեկտեմբերի, 2024 թ., 03:18 «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մարդու տնօրինած ռեսուրսը խիստ սահմանափակ է՝ օրը բոլորիս համար կազմված է 24 ժամից, ուղեղի ընկալման և տեղավորած ինֆորմացիայի ծավալն էլ է սահմանափակ։ Ընդ որում՝ ոմանց մոտ շատ սահմանափակ, մյուսների մոտ՝ քիչ։ Բացի այդ, ուզես-չուզես, պետք է կենցաղային հարցերին՝ քնել, լողանալ, սափրվել, սնունդ ընդունել․․․ Նույնպես ժամանակ հատկացնես։ Կա նաև մտավոր աշխատանքից հոգնելու գործոնը։ Վերջապես, ընտանիքի անդամներ, մերձավորներ՝ նույնպես որոշակի ժամանակ են խլում։ Այսինքն, աշխատանքային մաքուր ժամանակը կարող է լինել առավելագույնը 10-12, քարը տրաքի՝ 14 ժամ։ Հիմա պատկերացրեք՝ եթե կոնկրետ մարդը՝ երկրի ղեկավարը, այդ թանկ ժամանակի մի մասը ծախսում է հեծանիվ վարելու, տեսահոլովակներ նկարելու, ստատուսներ գրելու, հետո ֆեյսբուքյան քոմենթները և իր մասին գրածները կարդալու, թիմակիցների հեռախոսները փորփրելու․․․ վրա։ Շաբաթը մի քանի կուսակցական երկարուձիգ ժողով է անում, երբեմն անպտուղ այցեր՝ արտերկիր կամ մարզեր։ Թիմակիցներին է երբեմն-երբեմն ընդունում, լսում նրանց բամբասանքները, խնդրանքները։ Ուժայիններին է հաճախ ընդունում՝ լսում, թե ինչ կոմպրոմատներ են հավաքել սրա-նրա վրա (հպարտանում էր, չէ՞, որ անգամ իրավապահներն իր չափ ինֆորմացիա չունեն, հաստատ խոսքը մարդկանց անձնական, ներկուսակցական կյանքին, շփումներին էր վերաբերում)։ Հիմա եկեք հաշվենք, թե «տակն» ինչ է մնում՝ երկրի խնդիրներով զբաղվելու, աշխատելու համար, որովհետև վերը թվարկվածն աշխատանք չէ։ Անգամ աշխատանք չեն այն ձևական խորհրդակցությունները, որ ոլորտային կառույցների հետ երբեմն անցկացնում է՝ փիառի համար։ Եվ բոլոր ելույթներում հնչող մակերեսային դասախոսություններն ու պոպուլիզմն էլ խոսում են աշխատելու, իրական խնդիրները ընկալելու անընդունակության, երկրի կառավարումը դատարկ ճառեր ասելու հետ շփոթելու մասին»։ Աղբյուրը` Արմինե Օհանյան |
«Հայաստանն իրականացնում է հերթական զիջումը՝ դիմացը չստանալով ոչինչ»․ Մեսրոպ Առաքելյան
6501:06«Եթե Ադրբեջանը խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, բանակցություններն անիմաստ են»․ Արմեն Այվազյան (տեսանյութ)
13400:30«Վաշինգթոնը փորձում է իր «քավորության» տակ վերցնել հայ-ադրբեջանական բանակցությունները»․ Արգիշտի Կիվիրյան (տեսանյութ)
10000:18«Մեզ միավորող ցավն ավելին է, քան մեզ բաժանող տարիներն ու ամբիցիաները»․ Արմեն Աշոտյան
157Երեկ, 23:24«ԱԺ-ի կողքին երկրորդ կրկեսի առկայությունը ՀՀ-ում անընդունելի ճոխություն է»․ Մեսրոպ Առաքելյան
123Երեկ, 23:00ՀՀ նոր դեսպաններ են նշանակվել Օմանում և Հորդանանում (լուսանկար)
146Երեկ, 22:36«Վարչախումբն իրականացնում է քաղաքական հետապնդում ՀՅԴ-ի դեմ»․ ՀՅԴ
61Երեկ, 21:42«Սուտ «բարեկարգման» անվան տակ գումարներ են լվանում»․ Արթուր Չախոյան (տեսանյութ)
183Երեկ, 20:54