«ՏՏ-ի ու տնտեսության թռիչքային զարգացման հնարավորությունը մսխեցին»․ Վահրամ Մարտիրոսյան

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Կան մարդիկ, չէ՞, որ ապրում են անառողջ ապրելակերպով, միաժամանակ խմում լիքը դեղեր և մեծ գումարներ ծախսում դրա վրա։
Լրիվ նույն կերպ պետության վերաբերմունքն է ՏՏ-ին ու ընդհանուր տնտեսությանը։ Ուրեմն դրամի կուրսը ահավոր չափով բարձրացրեցին, երկրում կյանքի թանկությունը դարձրեցին տարածաշրջանում ամենաթանկը, առավոտից երեկո մտածում են միայն ինչ նոր սահմանափակում մտցնեն ու որ գայկեն էլ ավելի ձգեն։ Սրա հետ մեկտեղ էլ ենթակառուցվածքային զարգացման մասով անում են ոչինչ։
Մեր վրա երկնքից ընկած բացառիկ շանսը՝ ՏՏ-ի ու տնտեսության թռիչքային զարգացման հնարավորությունը մսխեցին։ Մեկ էլ ՏՏ-ի անկումի թվերից վախեցան ու 3 տարի անց օրենք են ընդունում, որ ռելոկանտներին պահեն Հայաստանում։ Բայց ռելոկանտների փնտրտուքի սեզոնը արդեն վաղուց վերջացել է։
Օրենքն էլ մի խուճուճ ձևով են կազմել։ Եթե մի ֆինանսական մեխանիզմ աշխատում է վերցնել ու հետ տալու սկզունքով, ապա այդ մեխանիզմը արդեն լավը չի։ Օրենքի R&D (հետազոտում և մշակում) հատվածը ընդհրանրապես զավեշտ է։ Իրենք չգիտեն, որ ցանկացած ծրագրավորում արդեն R&D է։
Եթե հիմա գոնե 10%-ով դրամի փոխարժեքը իջեցվի, ապա դա շատ ավելի դրական ազդեցություն կունենա ՏՏ ոլորտի վրա, քան այդ խուճուճ օրենքը։ Այս պահին ՏՏ-ում համար մեկ խնդիրը աշխատատեղերի շարունակվող կրճատումն է։
Սրանք միջավայրը ինչքան հնարավոր է վատթարացնում են, ու հետո սկսում են մտածել, թե որ դեղահաբով առաջացած հետևանքները ուղղեն։ Հզոր են չէ՞»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201310.11.2026, 19:37