Ասլանյանին ստորացրել են ՔՊ նիստում, նոր հեռացրել. «Ժողովուրդ»
![]() 183 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նիստում, որը կայացավ երեկ՝ երեկոյան, երիտասարդները նվաստացրել են իրենց գործընկերոջը՝ Հակոբ Ասլանյանին: «Ժողովուրդ» օրաթերթի՝ ՔՊ կուսակցությանը մոտ կանգնած աղբյուրները հայտնում են, որ նախ՝ Հակոբ Ասլանյանին ՔՊ խմբակցության վերնախավը դժվար է գտել, հետո՝ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը թիմակիցներին տեղեկացրել է, որ Ասլանյանի հետ խոսել են, կմասնակցի խմբակցության նիստին: Ապա, հավաքվելով ԱԺ 334 սենյակում, երիտասարդները ամոթանքի տեղատարափ են հեղել, վիրավորել, նվաստացրել են 3 պատերազմների մասնակից Ասլանյանին, որից հետո քվեարկության են դրել նրա հեռացման հարցը և միաձայն որոշել հեռացնել խմբակցությունից: Թիմակիցները անգամ Ասլանյանի բացատրությունները չեն լսել, ընդհատել են, ծաղրել, բղավել: Հիմա Ասլանյանը մտածում է շարունակե՞լ մնալ պատգամավոր, թե՞ մանդատը վայր դնել: Բայց հակված է մնալ, նստել Աղազարյանի կողքին՝ որպես որևէ խմբակցությունում չընդգրկված պատգամավոր: Մնում է սպասել, թե Ասլանյանի հեռախոսի պարունակությունը երբ կհայտնվի վարչության, ապա խմբակցության պատգամավորների սեղանին»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
10903:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
180Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
241Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
294Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
227Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
308Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
352Երեկ, 16:09
