Ո՞վ կղեկավարի Հարկադիր կատարման ծառայությունը. «Ժողովուրդ»
![]() 155 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ով է Հարկադիր կատարման ծառայության պետի հավանական թեկնածուն եւ, ըստ, նախնական վարկածի, ում է ուզում արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նշանակել Հարկադիր կատարման ծառայության պետ։ «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ թեկնածուն ԴԱՀԿ-ում երկար տարիներ գործունեություն ծավալած Դավիթ Բեգինյանն է, ով խիստ նեղսրտած տարիներ առաջ հեռացել էր համակարգից: 2020 թվականին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ 2019 թվականի հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել արդարադատության գնդապետ Դավիթ Բեգինյանը, և շուրջ 8 ամիս կատարելով ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները՝ մարտի 9-ին ազատման դիմում գրեց, նեղացած հեռացավ: Նշենք, որ Դավիթ Բեգինյանը մինչեւ ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը եղել է ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալը: Ու երբ նա նշանակվել էր ԴԱՀԿ պետի ժամանակավոր պաշտոնակատար, ԴԱՀԿ պետի երրորդ տեղակալի պաշտոնը թափուր էր մնացել: Բայց քանի որ ՀՀ արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանը որոշել էր ԴԱՀԿ պետի պաշտոնում նշանակել իր քավորին, Դավիթ Բեգինյանին հասկացրել են, որ այս ընթացքում ԴԱՀԿ ոլորտում հեղափոխություն չի արվել, մինչդեռ այդ ոլորտում ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանից հետո պետք է այնպիսի հեղափոխական քայլեր արվեին, որ ներքեւից վերեւ զգային բոլորը: Բեգինյանը, այսպիսով, 8 ամիս անց ստիպված հեռացավ: ԴԱՀԿ ծառայությունից «Ժողովուրդ» օրաթերթին փոխանցեցին, որ Դավիթ Բեգինյանը, 21 տարի աշխատելով ԴԱՀԿ ծառայությունում, երբևէ աչքի չի ընկել ակտիվությամբ, և այսօր նրանից պահանջել նոր որակի ակտիվ աշխատանք այդքան էլ իրատեսական չէ: Սրբուհի Գալյանը, սակայն, նրա հետ հույսեր է կապում»: Ավելին՝ թերթի համարում։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
