Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կիրանցի հողերի հանձնումը կատարվել է կառավարության գաղտնի որոշմամաբ». Ոսկան Սարգսյան

«Կիրանցի հողերի հանձնումը կատարվել է կառավարության գաղտնի որոշմամաբ». Ոսկան Սարգսյան
69
Այսօր, 10:36

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի մասին Նիկոլ Փաշինյանի գրառումը և իրականությունը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան գրառման մեջ Կիրանցի մասին գրել է․ «Կիրանցում մենք ՀՀ սուվերեն տարածք չենք տվել, մենք ֆիքսել ենք մեր դարպասը, մեր պետության սահմանը, մեր պետության շեմը և ես դա հաջողության պատմություն եմ համարում, շրջադարձային հաջողություն: Գնացեք Կիրանց և սեփական աչքերով կտեսնեք այդ հաջողությունը: Ինչ վերաբերում է Կիրանցի մի քանի խնդրահարույց կադաստրային վկայականներին, մենք երկար զբաղվել ենք դրանց դե յուրե հիմքերի ուսումնասիրմամբ և ոչինչ չի գտնվել, ինչը մեզ հիմք է տվել ենթադրելու, որ դրանք տրվել են ապօրինի:
Ցավոք նման պրակտիկան Հայաստանում հազվադեպ չի: Կիրանցի խնդրահարույց կադաստրային վկայականներով հիմա իրավապահներն են զբաղվում, ուստի լրացուցիչ մեկնաբանություն չեմ անի: Մի մոռացեք մի հանգամանք ևս. այն ժամանակ այդ բոլոր տարածքները՝ թե՛ Կիրանցը, թե՛ Խեյրիմլին եղել են նույն պետության կազմում, երկու գյուղերի բնակիչները նույն անձնագիրն են ունեցել և այսպես շարունակ: Եվ ի դեպ, Կիրանցում ոչ ոք ոչ ոքի չի ահաբեկել: Մենք մարդկանց հետ ուղիղ, ազնիվ, առանց խորամանկությունների և շպարի խոսակցություն ենք ունեցել: Դրա մի մասն, ընդ որում, տեղի է ունեցել ուղիղ եթերում»:
Նիկոլ Փաշինյանի գրառումը իրականության հետ կապ չունի։ Հողերի հանձնումից հետո ես բազում անգամ եղել եմ Կիրանցում, և տեսել եմ, որ այնտեղ հաջողության պատմություն չէ, հողերի հանձնում, միակողմանի զիջում է։ Ահաբեկելու մասին։ Մի քանի օր առաջ Կիրանցի մի խումբ բնակիչների խնդրանքով ես շուրջ երկու ժամանոց հանդիպում ունեցա իրենց հետ, լսեցի գյուղի հողերի հանձնումից հետո ստեղծված իրավիճակի մասին նրանց մտահոգությունները։ Նրանց հարցրի՝ կարո՞ղ եմ գրել իրենց անունները, բոլորն ասացին՝ ոչ, նրանք չեն ցանկանում իշխանության հետ խնդիրներ ունենալ։ Կադաստրի վկայականների «անօրինական» լինելու մասին։ Կիրանցից Ադրբեջանին է հանձնվել 57 հողամաս, ԽՍՀՄ օրոք դրանք ինչպս կարող էին անօրինական տրվել։ Կիրանցի հարևան՝ Ոսկեպար գյուղում ԽՍՀՄ ժամանակից 3 առանձնատուն կադաստրի վկայական չունեն, ասում են, որ դրանք Ադրբեջանի տարածքում են կառուցվել։ ԽՍՀՄ օրոք և Հայաստանի անկախության տարիներին ինչո՞ւ այդ տների համար կադաստրի վկայականներ չտրվեցին, իսկ Կիրանցի 2 տան, 2 կառույցի և 53 հողամասի համար դրանք տրվեցին։
Սահմանազատման անվան տակ Կիրանցի հողերի հանձնումը, դրա դիմաց Կիրանցի բնակիչներին դրամական փոխհատուցումը կատարվել է կառավարության գաղտնի որոշմամաբ, ինչը շատ բանի մասին է վկայում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան