Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Տավուշի մարզպետը աշխատանքային ո՞ր նվաճումների համար է ճոխ պարգևատրվում». Ոսկան Սարգսյան

«Տավուշի մարզպետը աշխատանքային ո՞ր նվաճումների համար է ճոխ պարգևատրվում». Ոսկան Սարգսյան
50
Այսօր, 15:42

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Աղքատ Տավուշում Նիկոլ Փաշինյանի քավոր մարզպետն ու իր ենթակաները ճոխ պարգևատրվում են
Տավուշի մարզպետարանից տեղեկացա, որ 2024 թվականի դեկտեմբերի 4-ի դրությամբ ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի աշխատակիցները պետական բյուջեից ստացել են 61,2 միլիոն դրամ պարգևավճար: 2025 թվականի պետական բյուջեով Տավուշի մարզպետարանի պաշտոնյաների համար նախատեսված է 65,8 միլիոն դրամ պարգևավճար։ Նիկոլ Փաշինյանի դասընկեր, նրա հարսանիքի քավոր, Նիկոլ Փաշինյանի որոշմամբ 2021թ․ ապրիլի 8-ին Տավուշի մարզպետ նշանակված Հայկ Ղալումյանը և մարզպետի աշխատակազմի պաշտոնյաները աշխատանքային ո՞ր նվաճումների, հաջողությունների համար են ճոխ պարգևատրվում»:

Աղբյուրը`   Ոսկան Սարգսյան