«Ասլանյանը կոնկրետ քայլերով է հանդես եկել, և ՔՊ-ն նրան հեռացնելու որոշում է կայացրել»․ Ռուստամ Բաքոյան
![]() 184 Հինգշաբթի, 12 դեկտեմբերի, 2024 թ., 18:42 Արդյո՞ք Հակոբ Ասլանյանն այնպիսի հայտարարություն էր արել, որ նրան խմբակցությունից հեռացնելու անհրաժեշտություն առաջացավ։ Այս հարցի շուրջ 24TV-ի եթերում իր դիտարկումները ներկայացրեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանը։ Անդրադառնալով դիտարկմանը, որ Ասլանյանը որոշում էր կայացրել մեկ ամսով կասեցնել ՔՊ-ում իր գործունեությունը և, դիմելով խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանին, հորդորել էր խմբակցության անդամներից ձևավորել պատգամավորական խումբ, և հնարավորություն տալ Հովիկ Աղազարյանին՝ ներկայացնել պարզաբանումներ, Բաքոյանը նշեց․ «Դա կարծիք չէր, այլ պահանջ էր, իսկ խմբակցությունը Հովիկ Աղազարյանի վերաբերյալ ունի հստակ որոշում, այդ որոշումը բեկանման կամ քննարկման ենթակա չէ։ Եվ այդ որոշումից հետո այլ դիրքերից տարօրինակ հայտարարություններով հանդես գալը և նման վարքագիծ դրսևորելը ՔՊ-ի արժեհամակարգից դուրս է․․․ Ասլանյանը կոնկրետ քայլերով է հանդես եկել, դա արժանացել է ՔՊ-ի ուշադրությանը, և կայացվել է հստակ որոշում»։ Հարցին, թե ինչու է երեկ ուշ ժամի հապճեպ որոշում կայացվել Ասլանյանին խմբակցությունից հեռացնելու վերաբերյալ, Բաքոյանը պատասխանեց․ «Դա թիմի որոշումն է, իսկ թիմի որոշումը միշտ ճիշտ է․ որևէ հապճեպություն չեմ տեսնում դրա մեջ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
