«Մի քանի թիվ՝ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից»․ Հովհաննես Ավետիսյան

Հանրային կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Քանի Նիկոլը թեժացրել է անարդյունավետ ծախսերի, գումարներ մսխելու և կոռուպցիայի թեման, ես էլ իրենց թվերին հետևեմ:
Եվ այսպես, ընդամենը մի քանի թիվ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններից.
2018 թ-ին՝ հիմնադրման պահից մինչև 2023 թ-ի դեկտեմբերի վերջ «Իմ քայլը» հիմնադրամի հաշվետվություններում ցույց են տվել շուրջ 6 միլիարդ 302 միլիոն դրամի մուտքեր դրամաշնորհներից ու նվիրատվություններից:
Ստորև նկարում ցուցադրված են այս մուտքերն ըստ տարիների:
Ուշագրավ է, որ պատերազմից հետո մուտքերը շեշտակի ընկել են, միաժամանակ աճել են վարչական ծախսերը, և արդյունքում ստացվում է, որ վերջին տարիներին հիմնադրամի հավաքագրած գումարների 40-ից ավել տոկոսը, իսկ 2022 թ-ին՝ կեսից ավելին, օգտագործել են վարչական ծախսեր անելու համար: Այս ծախսերի գերակշիռ մասը Աշխատավարձի գծով ծախսերն են:
Ստացվում է, որ հավաքած փողերի մի ահռելի մասը իրենք իրենց (հիմնադրամի աշխատակիցներին) աշխատավարձ են տալիս:
Նշում:
Հիմնադրամի տարբեր տարիների հաշվետվությունների համադրությամբ ոչ բոլոր թվերն են համընկնում: Ուստի եթե այս նկարի թվերը որոշակի անճշտություն ունենան, ապա դա հաշվետվություններում առկա թերությունների հետևանքն է: Սակայն, ընդհանուր առմամբ դրանք հավաստի են»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
4416:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
40913.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
121213.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
46712.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
45012.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32912.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
82311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
127811.08.2026, 21:04