Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +6 °C

«Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»․ Նիկոլ Փաշինյան

«Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»․ Նիկոլ Փաշինյան
135
Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 09:06

«Մեր բոլոր թեկնածուների ներկայությամբ Սարիկ Մինասյանին նշանակեցի Գյումրի համայնքի ղեկավարի պաշտոնակատար»,- գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Հիշեցնենք, որ Սարիկ Մինասյանը որպես քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար ընտրվել է նախնական ընտրությունների արդյունքում։ Թեկնածուները յոթն էին՝ Լևոն Անանյան, Դավիթ Առուշանյան, Շավարշ Արամյան, Էմմա Բարսեղյան, Սարիկ Մինասյան, Վահագն Մկրտչյան, Կարեն Սարուխանյան:

Սարիկ Մինասյանը նախկին պատգամավոր է՝«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան