«Փաշինյանի գրառումները սպառվում են միայն «չկրթվածների» շրջանում»․ Հակոբ Բադալյան
![]() 215 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 13:42 Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանի թելեգրամյան գրառումը. «Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե Հայաստանում որևէ ընտանիք իր համար չի ծախսում ավելի շատ, քան այդ ընտանիքի համար ծախսում է պետբյուջեն: Սա մանիպուլյատիվ բնույթի դասական հայտարարություններից է, որի վարպետն է Նիկոլ Փաշինյանը: Բայց, այստեղ իհարկե հարկ է ընդգծել, որ այդ «վարպետությունը» գնահատելու համար պետք է լինել դատողական մտածողությունից զուրկ, պետք է չունենալ գրագիտության բավարար աստիճան: Կամ այլ կերպ ասած՝ պետք է լինել անգետ: Որովհետև միայն անգետը կարող է սպառել այդօրինակ հայտարարություն: Եվ Նիկոլ Փաշինյանը դա լավ գիտի: Եվ փաստացի ստացվում է, որ մի ձեռքով իբրև թե «հանրահռչակելով» կրթվելը, մյուս ձեռքով Փաշինյանն անում է գրառումներ, որոնք սպառման ենթակա են միայն «չկրթվածների» շրջանում: Դա ընդամենը ցույց է տալիս այն, ինչի մասին արտահայտվել եմ մի քանի անգամ, որ կրթության «հանրահռչակման» արշավը ունի գերազանցապես քարոզչական նպատակ և որևէ սկզբունքային առնչություն չունի կրթության իրապես կարևորությանը միտված քաղաքականության հետ: Կամ, այդօրինակ գրառումներն իհարկե կարող են սպառել մարդիկ, որոնք շատ լավ հասկանում ու պատկերացնում են, որ դա երեսպաշտություն ու մանիպուլյացիա է, բայց առաջնորդվելով հարմարվողականությամբ գերադասում են հավանելը: Բայց, դա արդեն այլ խոսակցության նյութ է»: Աղբյուրը` Հակոբ Բադալյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
