Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Գյումրեցիներին զրկեցին ընտրության հնարավորությունից»․ Անդրանիկ Թևանյան

«Գյումրեցիներին զրկեցին ընտրության հնարավորությունից»․ Անդրանիկ Թևանյան
81
Այսօր, 11:24

«Ժողովրդին, տվյալ դեպքում գյումրեցիներին, զրկեցին ընտրության հնարավորությունից, ինչո՞ւ՝ որովհետև եթե ավագանին ինչ-որ կուլիսային ճնշումներով, ինչ-ինչ մեխանիզմներով հրաժարեցվում է, նոր քաղաքապետ չի ընտրվում, ուրեմն իշխանությունը պետք է անդադար լինի, ունենա որպես աղբյուր ժողովրդին»։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ, քաղաքագետ Անդրանիկ Թևանյանը 5-րդ ալիքի եթերում՝ մեկնաբանելով Գյումրիի կառավարման ճգնաժամը։
Նրա դիտարկմամբ, անմիջապես պետք է գործեր այն հոդվածը, ըստ որի՝ պետք է նշանակվեին արտահերթ ընտրություններ, որպեսզի ժողովուրդն իր իշխանությունը կարողանար իրականացնել։ Մինչդեռ, ըստ Թևանյանի, ստացվեց հետևյալը՝ զրկեցին մանդատներից «Բալասանյան» դաշինքին, և եթե դրանից հետո ընտրություններ չի նշանակվում, դա նշանակում է գողանալ։

«Գյումրեցիներին զրկեցին ընտրության հնարավորությունից»․ Անդրանիկ Թևանյան