«Երևանի քաղաքապետարանի կոռուպցիոն անգործությունը՝ բնակչության առողջության հաշվին». Րաֆֆի Ասլանյան
![]() 186 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 04:18 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Այսօր կրկին հայտարարվեց, որ օդի աղտոտվածության մակարդակով Երևանը աշխարհում առաջատարներից է, և ըստ բժշկական չափանիշի՝ աղտոտումն ու փոշու խտությունն այնպիսին են, որ պետք է պաշտպանիչ դիմակներով դուրս գալ փողոց։ Արդեն շուրջ երկու տարի է բարձրաձայնում եմ, որ այս վիճակին առավելապես նպաստում են Երևան քաղաքի տարբեր շինհրապարակներում, բնակելի միջավայրում տեղադրված բետոնհանգույցները, որոնք իրենց քիմիական, փոշու արտանետումներով հանդիսանում են բնակչության առողջության համար բարձր վտանգավորություն ունեցող արտադրական օբյեկտներ։ Դիմել եմ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, որտեղից պարզաբանվել է, որ այդ բետոնհանգույցները հանդիսանում են ապօրինի կառույցներ, քանի որ չունեն շինթույլտվություն, նաև ներառված չեն շենքերի շինթույլտվության կառուցվածքում, ՇՄԱԳ չեն անցել։ Բազմիցս տեղեկացրել եմ Երևանի քաղաքապետարանին, տեսչական մարմնին, որը ապօրինի է համարել այդ բետոնհանգույցները, սակայն մինչև օրս ոչինչ չի արվում, քանի որ կառուցապատողների հետ ունեն ակնհայտ կոռուպցիոն պայմանավորվածություններ և դրանից բխող վախ։ Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կանեին, եթե մի խեղճ մարդու կողմից ապօրինի կառուցված մի տնակ լիներ և ինչպիսի կոռուպցիոն անգործության է դիմում Երևանի քաղաքապետարանը՝ բնակչության առողջության հաշվին: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
11403:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
183Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
244Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
296Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
228Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
182Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
314Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
354Երեկ, 16:09
