«Ոչնչացրել ենք մոտ մեկ տոննա միս». ՍԱՏՄ
![]() 211 Ուրբաթ, 13 դեկտեմբերի, 2024 թ., 20:00 ՍԱՏՄ-ն պարզաբանում է տարածել ԳՈՒՄ-ի շուկայում այսօր ստեղծված իրադարձություննրի մասին. «ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից իրականացվող պարբերական վերահսկողական գործողությունների շրջանակում՝ Խորենացի փողոցում գործող մսի իրացման շուկայում այսօր անցկացվել են հերթական մշտադիտարկումները։ Օրենսդրությամբ սահմանված է, որ ոչ սպանդանոցային ծագման միսը ենթակա է առգրավման և ոչնչացման։ Այսօր առգրավվել և ոչնչացվել է մոտ մեկ տոննա միս: Ավելին, նմանօրինակ վերահսկողական միջոցառում Խորենացի փողոցում գործող մսի իրացման կետերում անցկացվել է բոլորովին վերջերս՝ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին, որի ընթացքում նույնպես առգրավվել է ոչ սպանդանոցային ծագման միս՝ կրկին իրազեկելով տնտեսավարողներին գործող կարգավորումների մասին։ Տեսչական մարմնի գործողությունները, բնականաբար, միտված են բացառապես բնակչության առողջության պահպանմանը՝ թույլ չտալու, որ մարդկանց սեղաններին հայտնվի չստուգված, անհայտ ծագման, վտանգավոր սննդամթերք։ Եվս մեկ անգամ մսի իրացմամբ զբաղվող տնտեսավարողներին հորդորում ենք իրացնել բացառապես սպանդանոցային ծագման միս»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
