Հովիկ Աղազարյանի քրեական գործով նոր ապացույցներ են ի հայտ եկել. «Ժողովուրդ»
![]() 211 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 09:18 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Հակակոռուպցիոն կոմիտեում ԱԺ պատգամավոր Հովիկ Աղազարյանի քրեական գործով (կաշառքով մանր եղջերավոր անասուններ արտահանելու քրգործը) նոր ապացույցներ են ի հայտ եկել։ Ավելի վաղ գրել էինք. «Իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք տալու գործով ՀՀ քաղաքացի Աշոտը մեղադրյալի աթոռին է հայտնվել, իսկ պատգամավորը անպատիժ է մինչ օրս: Աղազարյանի դեմ Հակակոռուպցիոն կոմիտեում տրված ցուցմունքի համաձայն՝ նա 300 հազար ԱՄՆ դոլար կաշառք է ուզել, որ Հայաստանից, սահմանված ընթացակարգերի խախտմամբ, առանց խոչընդոտների, մանր եղջերավոր անասուններ արտահանեն Արաբական Միացյալ Էմիրություններ։ Պատգամավորի դեմ ցուցմունք տված անձին՝ Աշոտին, Հակակոռուպցիոն կոմիտեն մեղադրանք է առաջադրել ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանին կաշառք փոխանցելու շուրջ պայմանավորվածություն ձեռք բերելու համար. նրա նկատմամբ ընտրված է խափանման միջոց՝ երկրից չբացակայելու արգելքը, սակայն պատգամավոր Աղազարյանին մեղադրանք առաջադրված չէ»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
4512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
9111:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
17210:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
11309:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11209:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
399Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
389Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
374Երեկ, 15:52
