Հերթական բարձրագույն կրթություն չունեցողը՝ ՔՊ պատգամավոր. «Ժողովուրդ»
![]() 208 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 09:30 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության նոր պատգամավորը՝ Ջուլիետա Ազարյանը, ով կփոխարինի Դավիթ Առուշանյանին, նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ առանց բարձրագույն կրթության։ Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Ջուլիետա Ազարյանը 2013-2014 թվականին կամավոր է եղել World Vision Armenia կազմակերպությունում։ 2015 թվականին եղել է «Բի Դի Էն» ՍՊԸ-ի գլխավոր Visual Merchandiser-ը: 2018 թվականին եղել է «Բեմել» ընկերության միջոցառումների կազմակերպիչը։ 2020 թվականի հոկտեմբերին կազմակերպել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների խթանման և արտաքին կապերի» վարչության արտահանման միջոցառումները։ 2021-2022 թվականներին աշխատել է «Ներդրումների աջակցման կենտրոն» հիմնադրամի «Ներդրողների աջակցման եւ հետներդրումային սպասարկման» վարչությունում՝ որպես ծրագրերի համակարգող։ 2021 թվականին հունիսի 20-ին Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջադրվել է պատգամավորի թեկնածու։ 04․08․2022-04․08․2024 թվականներին եղել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Ավանի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը։ Ջուլիետա Ազարյանը 2021 թվականին Կոտայքի մարզի Առինջ գյուղում ձեռք է բերել բնակարան բազմաբնակարան շենքում։ Ազարյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 7 մլն 991 հազար դրամ, որից 6 մլն 516 հազարը աշխատանքի վարձատրություն է «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկից, իսկ 405 հազարը այլ եկամուտ է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունից։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 13 մլն 853 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի մայր գումարի մնացորդն է։ Հենց սրա համար Ազարյանը ֆինանսների նախարարությունից ստացել է 1 մլն 69 հազար դրամ, որն էլ եկամտահարկի վերադարձի օրենքով հիփոթեքի մայր գումարի մնացորդը մարելու համար է»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
