Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Կարծում եք Սյունիքով միջանցք ստանալու՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները զուտ խոսքե՞ր են»․ Դավիթ Մանուկյան

«Կարծում եք Սյունիքով միջանցք ստանալու՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները զուտ խոսքե՞ր են»․ Դավիթ Մանուկյան
132
Այսօր, 15:12

«Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ Դավիթ Մանուկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Թուրքիան հետևողականորեն մեծացնում է իր ազդեցությունը տարածաշրջանում՝ ձգտելով դառնալ տարածաշրջանային գերտերություն։
Ընդամենը 4 տարի առաջ, նա կարողացավ ուղիղ ռազմական միջամտություն ունենալ Արցախի օկուպացման և հայաթափման գործում։
Թուրքիայի անմիջական աջակցությամբ Սիրիայում՝ պրոթուրքական ուժերը, ռազմական ուժով վերցրեցին իշխանությունը՝ փաստացի Սիրիան դարձնելով, թուրքական ազդեցության գոտի։
Իսկ արդեն այսօր, Թուրքիայի նախագահը հայտարարում է, որ ժամանակն է վերանայել առաջին աշխարհամարտի արդյունքները:
Նա ցանկանում է վերակենդանացնել Օսմանյան կայսրությունը և ոչ միայն խոսում է դրա մասին, այլ հստակ քայլեր է իրականացնում այդ ուղղությամբ։
Կարծո՞ւմ եք Սյունիքով միջանցք ստանալու՝ Էրդողանի և Ալիևի հայտարարությունները զուտ խոսքեր են, իհարկե ո՛չ, ամեն բան չափազանց ակնհայտ է։ Առաջին իսկ հարմար առիթի դեպքում, նրանք դա կիրագործեն՝ ռազմական ուժով»։

Աղբյուրը`   Դավիթ Մանուկյան