Ալիևն առաջինն է շնորհավորել Վրաստանի նախագահին
![]() 457 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 17:48 Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շնորհավորական նամակ է հղել Վրաստանի նորընտիր նախագահ Միխեիլ Կավելաշվիլիին։ «Ադրբեջանա-վրացական հարաբերությունները թելադրված են մեր ժողովուրդների կամքով, որոնք պատմականորեն ապրել են բարեկամության և բարիդրացիության պայմաններում և միշտ աջակցել են միմյանց։ Մենք ուրախ ենք, որ նման ամուր հիմքի վրա կառուցված և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա հիմնված մեր երկկողմ հարաբերություններն այսօր զարգանում են համակողմանիորեն և հաջողությամբ։ Հավատում եմ, որ մենք համատեղ ջանքեր կգործադրենք՝ ուղղված մեր միջպետական հարաբերությունների և ռազմավարական գործընկերության հետագա ամրապնդմանն ու ընդլայնմանը՝ ի շահ մեր երկրների և ժողովուրդների, հանուն մեր տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման, նրա տնտեսական ներուժի իրացման»,- ասված է Ադրբեջանի նախագահի նամակի տեքստում։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Վրաստանի՝ դեռևս գործող նախագահը հրաժարվում է հեռանալ իր պաշտոնից: |

«Առաջիկա շրջանում ՌԴ-ի քաղաքականությունը ՀՀ-ի նկատմամբ լինելու է ավելի կոշտ». Սուրեն Սուրենյանց
13020:24
Լավրովն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
11920:15
Զելենսկին ժամանել է Սիրիա (տեսանյութ)
15820:05
«ԱՄՆ-ն և Իրանը կարող են համաձայնության գալ երկուշաբթի օրը». Թրամփ
19719:27
«Նա սովորական վաճառական է». Ռուբեն Մխիթարյան
20617:48
«ՀՀ անկախությունն ու ինքնիշխանությունը չի կարող լինել առուծախի առարկա»․ Էդուարդ Շարմազանով
20116:48
«Նիկոլին հեռացնելու միակ ճանապարհը միավորված ընդդիմությունն է»․ Սամվել Ֆարմանյան
18216:36
«Փաշինյանը գիտի, որ այդ քարտեզը հենց ինքն է դրել «կասկածի տակ»»․ Հակոբ Բադալյան
16016:18
