«Պետք է արգելել ՔՊ-ի գործունեությունն իշխանափոխությունից հետո». Արմեն Աշոտյան
![]() 290 Շաբաթ, 14 դեկտեմբերի, 2024 թ., 22:06 ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը պատասխանել է քաղաքացու հարցին: «Գիտեմ, որ այս հարցը հռետորական է հնչում այս պահին, բայց այնուամենայնիվ։ Իշխանափոխությունից հետո ինչպիսի՞ն պետք է լինի ՔՊ-ի ապագան»,- հարցրել է քաղաքացին: Արմեն Աշոտյանը տնային կալանքի կրման վայրից պատասխանել է. «Այս պահին հարցը խիստ տեսական է, բայց առիթ ունեցել եմ դրան անդրադառնալու։ Կարճ հիշեցնեմ առաջարկս։ 1. ՀՀ Սահմանադրության ոտնահարման հիմքով պետք է արգելել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գործունեությունը: 2. Պետք է սահմանված ժամկետով արգելել ՔՊ ղեկավար մարմինների անդամ եղած մարդկանց զբաղվել քաղաքական գործունեությամբ, ինչպես նաև զբաղեցնել բարձրաստիճան պաշտոններ: 3. Նույն սահմանափակումը հարկ է կիրառել նաև ՔՊ իշխանության ժամանակահատվածում ԱԺ համապատասխան խմբակցությունների անդամների, Կառավարության անդամների, այլ գերատեսչությունների ղեկավար եղած անձանց, ինչպես նաև փոխնախարարների և մարզպետների նկատմամբ: 4. Ստեղծել «Հաշտեցման կամ ճշմարտության» հանձնաժողով, որի գործունեության համար ներգրավել հասարակական վստահություն և հեղինակություն վայելող անձանց՝ անկախ քաղաքական հայացքներից»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
