«Բազմաթիվ անհայտ և հայտնիներով խնդիր է գոյացել»․ Հրայր Կամենդատյան

Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մոտ 140000 ՀՀ քաղաքացու անհուսալի վարկերի սուբսիդավորման գործընթացի քննարկումը համարենք սկսված։
1. Ովքե՞ր են շահելու
1.1. Վարկ վերցնող և չվերադարձնող անձիք
1.2. ՀՀ բանկերը
1.3. խաղային ինդուստրիա
1.4. ռեյտինգ չունեցող իշխանությունը (իրենց չեղած ուղեղով)
2. Ովքե՞ր են տուժելու
2.1. ՀՀ պետական բյուջեն
2.2. Պարտաճանաչ վարկ մարողները
2.3. խաղային ինդուստրիայի հետ չփոխկապակցված բանկերը
2.4. վարկերի դիմաց գրավադրված գույք կորցրածները
3. Ո՞վ է մեղավոր ահռելի անհուսալի վարկերի համար։
3.1. ՀՀ առևտրային բանկերը
3.2. ՀՀ կենտրոնական բանկը
3.3. ՀՀ կառավարության ֆինանսական շուկաների պատասխանատուները։
Ինչպես տեսնում ենք, բազմաթիվ անհայտ և հայտնիներով խնդիր է գոյացել, որը սպառնալիք է դարձել բանկերի իրացվելիության և հուսալիության համար։
Մոտ օրերին առանձին հարցազրույցի ձևաչափով փորձաքննության կենթարկենք սողացող անվճարունակության աղետը, որը 2025 թվականին պայթելու դեպքում կբերի ահռելի տնտեսական կորուստների։
Հիմնական մտահոգությունը ՀՀ առևտրային բանկերի ընդհանուր կապիտալին է առնչվում, այդ թվում հաճախորդների ընթացիկ հաշիվներին և ավանդներին։
Շարունակելի....»։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
28619.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
27019.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
156716.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
127615.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
74714.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
166513.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
75612.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
201310.11.2026, 19:37