«Փաշինյանն ու կինը ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, այնքան հեռանում են իրականությունից»․ Սուրեն Սուրենյանց
![]() 225 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 10:18 Փաշինյանն ու կինը ստեղծում են վիրտուալ Հայաստանի պատկեր, որն իրականում ամենահակապետական մոտեցումն է, որովհետև իրենց ստեղծած այդ Հայաստանում որևէ պետական բան չկա՝ գաղջ մատերիալիզմի դրսևորում է։ Այսպիսի տեսակետ հայտնեց «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168-ի եթերում՝ մեկնաբանելով վարչապետ Փաշինյանի և նրա կնոջ հրապարակումները սոցիալական ցանցերում։ Քաղաքագետի բնորոշմամբ, դա արվում է ամենագռեհիկ, ամենացածրորակ բլոգերների մատուցմամբ՝ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի, որոնք մրցակցության մեջ են՝ ում դիտումներն են շատ։ «Ես խորհուրդ կտայի իրենց՝ այդ տեսլականի մեջ շատ չխորանային, որովհետև նախահեղափոխական Ֆրանսիայում Ժան Ժակ Ռուսոն տարբեր Ֆրանսիաների բախումն էր նկարագրում՝ որպես հեղափոխության պատճառ», - նշեց Սուրենյանցը և հավելեց․ «Որովհետև իրենք ինչքան տրվում են վուլգար մատերիալիզմին, կտրվում են իրականությունից, և փոքրացնում են այն միջավայրը, որը թույլ կտա իրենց՝ քաղաքակիրթ հեռանալ»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
168Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
231Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
275Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
218Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
176Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
299Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
329Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
402Երեկ, 15:22
