Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումին» փորձում են շրջանցել Հայոց ցեղասպանությունը»․ Էդգար Ղազարյան

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումին» փորձում են շրջանցել Հայոց ցեղասպանությունը»․ Էդգար Ղազարյան
75
Այսօր, 13:24

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումը» Հայաստանում առաջին անգամ կազմակերպվել է 2015 թվականին՝ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի խորհրդով։ Այս մասին «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ նշել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ ընդգծելով, որ այդ ժամանակ համաժողովին մասնակցել են հեղինակավոր դիվանագետներ, միջազգայնագետներ աշխարհի տարբեր երկրներից։
«Ես այդ ժամանակ Լեհաստանում Հայաստանի դեսպան էի, և նաև մեր ջանքերի արդյունքում այդ ֆորումին իր մասնակցությունն էր բերել Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի, ներկայումս՝ թանգարանի տնօրենը»,- տեղեկացրեց Ղազարյանը։
«Հիմա ինչի՞ է վերածվել այդ գլոբալ ֆորումը․ ֆորում, որտեղ, ըստ էության, խոսվում է ցեղասպանության մասին ընդհանրական կերպով՝ փորձելով շրջանցել Հայոց ցեղասպանությունը»,- ասաց գործիչը։ Նրա բնութագրմամբ, այս ֆորումի ամենատարօրինակն այն է, որ այս տարի դրան մասնակցություն չի ցուցաբերել Նիկոլ Փաշինյանը։ Ղազարյանը հիշեցրեց, որ նախորդ տարի Փաշինյանն ասել էր, որ վատ չի զգում, երբ իրեն «թուրք» են անվանում։

««Ընդդեմ ցեղասպանության հանցագործության գլոբալ ֆորումին» փորձում են շրջանցել Հայոց ցեղասպանությունը»․ Էդգար Ղազարյան