«Դիվանագետը նրա համար է, որ երկիրը տանի պատերազմի՞»․ Էդգար Ղազարյան
![]() 234 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 13:06 «Զորիկը՝ Զոհրաբ Մնացականյանը, 2018 թվականի ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո մինչև 2020 թվականի պատերազմի ավարտը և դրանից հետո որոշ ժամանակ զբաղեցրել է ԱԳ նախարարի պաշտոնը։ Այդ մարդու պատասխանատվության վրա է մնում հայ-ադրբեջանական բանակցությունների տապալումը, պատերազմը, պատերազմի ռազմական գործողությունները դիվանագիտական ճանապարհով չդադարեցնելը»,- «Հայելի» ակումբում ասուլիսի ժամանակ ասել է հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը։ «Նա էն նախարարն ա, ով տեղյակ չի եղել, թե ինչ փաստաթուղթ է պատրաստվում ստորագրել Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին։ Եվ հիմա այս կերպարն ասպարեզ ա եկել և դառել ա Արարատ Միրզոյանի գործընկերը»,- արձանագրել է Ղազարյանը։ Նա հավելել է, որ նույնը վերաբերում է ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանին, ով «գնացել, մասնակցում ա Ծառուկյանի կազմակերպած ֆորումներին, դիվանագետ ա, էդ նույն Զորիկի տեղակալն ա եղել նախապատերազմյան շրջանում»։ «Բա որ դուք դիվանագետ էիք, պատերազմ ու դրա հետևանքների հեղինակն ո՞վ ա, դիվանագետը նրա համար է, որ երկիրը տանի պատերազմի՞, թե՞ բարիդրացիական հարաբերություններ հաստատի տարբեր երկրների հետ»,- ասել է Ղազարյանը։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
