«Ի վերջո, որքա՞ն է թանկանալու հանրային տրանսպորտը»․ Բաբկեն Պիպոյան

«Թբիլիսիում ամսական փաթեթի արժեքը կազմում է 40 լարի, եթե ձեռք բերեք տարեկան փաթեթ՝ կվճարեք 250 լարի, և եթե բաժանենք ամիսների վրա, կստանանք ամսական ընդամենը 21 լարի։ Այսինքն, տարեկան փաթեթ ձեռք բերելը մոտ 50 տոկոսով ավելի մատչելի է, քան ամսական փաթեթով»։ Մեկնաբանելով Երևանի քաղաքային տրանսպորտի սպասվող թանկացումները՝ ասել է «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանը։ Ռուսաստանում, ինչպես տեղեկացրել է նա, ամսական փաթեթը կազմում է 2870 ռուբլի, տարեկանը՝ 20500 ռուբլի, կրկին նույն հաշվարկով ստացվում է ամսական 1708 ռուբլի, այսինքն՝ մատչելի է 40 տոկոսով։ Իտալիայում նույնպես տարեկան փաթեթը 40 տոկոսով ավելի մատչելի է։
Հայաստանում տարեկան և ամսական փաթեթների տարբերությունը ընդամենը 16,7 տոկոս է, արձանագրել է Պիպոյանը։
Նա ասել է, որ եթե մարդն օգտվում է տրանսպորտից ամսական 21 օր՝ աշխատանքային օրերին, օրը երկու անգամ՝ առավոտյան և երեկոյան, իր համար սակագինը կկազմի 215 դրամ։ Սակայն, ըստ Պիպոյանի, եթե մարդը ինչ-որ մի օր հիվանդանա կամ գործընկերոջ մեքենայով գնա աշխատանքի, իր համար սակագինը կբարձրանա։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
216:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
39313.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
116313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
45112.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
44212.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
32112.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
79911.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
123811.08.2026, 21:04