«Ըստ սցենարի` «սուրբ» Փաշինյանը փորձում է «երկնային դրախտ ստեղծել», թիմակիցներն են խանգարում»․ Քրիստինե Վարդանյան»
![]() 229 Երկուշաբթի, 16 դեկտեմբերի, 2024 թ., 23:18 «Տեսնում ենք բռնաճնշումներ, ՔՊ-ն ինչ մեթոդներ կիրառում էր ընդդիմադիրների, տարբեր քաղաքացիների նկատմամբ, հիմա ակնառու կերպով թիմի այն անդամների նկատմամբ են կիրառում, ովքեր իրենց հետ համաձայն չեն, ու սպառնալիքներ են տեղում»,- 24Նյուզ-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։ «ՔՊ-ում շատերը հասկանում են, որ Հովիկ Աղազարյանն ամենամեծ խայտառակ հեռախոսազրույցներ ունեցողը կամ ամենամեծ հանցագործը, ահաբեկիչն ու սաբոտաժ անողը չէր․․․ Շատերի մոտ արթնացավ այն գիտակցումը, որ իրենց վերաբերվում են՝ որպես «ուսապարկի», և մի օր կարող են Հովիկ Աղազարյանի փոխարեն լինել իրենք։ Կարծում եմ՝ կրակը հասել է շատ ՔՊ-ականների դռանը, նրանք հասկացել են, թե երբ Փաշինյանից SMS ստանան ու չկատարեն, իրենց անձնական կյանքի հետ ինչ կարող է լինել»,- նշեց Վարդանյանը։ Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով՝ Փաշինյանի վարկանիշն անկում է ապրել և հիմա սցենար է խաղարկվում, ըստ որի՝ «սուրբ Փաշինյանը փորձում է անել ամեն ինչ, որ «երկնային դրախտ ստեղծի», թիմակիցներն են խանգարում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
