Ուժային բլոկը՝ սորոսականների ձեռքում․ «Հրապարակ»
![]() 188 Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է․ «Կառավարությունում անցած շաբաթ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձևավորված մրցութային խորհրդի անդրանիկ նիստը, և հայտնի է դարձել խորհրդի կազմը․ Գլխավոր դատախազության հակակոռուպցիոն կոմիտեում մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ հսկողության վարչության պետ Էդգար Արսենյան, ԱԺ նախագահի խորհրդական Ահարոն Ներսիսյան, որը նախկինում քննչականում էր աշխատում, արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման և մոնիթորինգի վարչության պետ Եփրեմ Կարապետյան, ԲԴԽ անդամ Կարեն Թումանյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ղեկավար Դանիել Իոաննիսյան, Սաքունցի ասոցիացիայի իրավաբան Անի Չատինյան։ Խորհուրդը պետք է նախագահ ընտրեր, Չատինյանն առաջադրել է Կարեն Թումանյանի թեկնածությունը, վերջինս, ի դեպ, 2000-ականների սկզբներին աշխատել է Սորոսի հիմնադրամի կողմից հովանավորվող ՀՔԱ Վանաձորի գրասենյակում։ Այսինքն, հանձնաժողովի կեսը՝ 3 անդամ՝ գումարած Իոաննիսյանը, հայտնի կողմնորոշման են եւ կարող են համատեղ ուժերով որոշել Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարին։ Իհարկե, վերջին շրջանում ակնհայտ է, որ Փաշինյանն ուժային բլոկի կառավարումը հանձնել է սորոսականներին, արևմտամետներին, ամերիկացիներին, սակայն կարող էին գոնե ձևական անաչառություն ապահովել և այսքան միակողմանի մրցութային խորհուրդ չձևավորել։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
