Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Մի օր գրագրություն կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը․ բարոյական գծեր վաղուց չկան»․ Տիգրան Աբրահամյան

«Մի օր գրագրություն կհրապարակեն, մի օր` իրենց տան անկողինը․ բարոյական գծեր վաղուց չկան»․ Տիգրան Աբրահամյան
72
Այսօր, 10:18

Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իշխանությունը հանրային-քաղաքական օրակարգում թելադրող լինելու կարգավիճակն այնքան է կարևորում, որ պատրաստ է ամեն ինչի:
Մի օր թիմակիցների ներքին գրագրությունը կհրապարակեն, մի օր՝ իրենց տան անկողինը, երրորդ օրն էլ, օրինակ, օրակարգ պահելու համար, մի նախարարի կամուրջից կհրեն-կգցեն կամ մի պատգամավորի կրակի վրա կխանձեն:
Այս իշխանության առաձնահատկությունն այն է, որ նրա համար բարոյական և գաղափարական գծեր վաղուց չկան և իրավիճակ թելադրելու համար պատրաստ են ամենասարսափելիին՝ ներհասարակական բևեռացման, հազարավոր զոհերի, տարածքային զիջումների, Հայաստանի տեղի ու դերի վաճառքին, միայն մնան իշխանության»: