Երեքշաբթի, 17 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Ընդդիմության մի մասը փորձում է դեռևս գոյություն չունեցող տորթից իր կտորը ստանա»․ Նարեկ Մալյան

«Ընդդիմության մի մասը փորձում է դեռևս գոյություն չունեցող տորթից իր կտորը ստանա»․ Նարեկ Մալյան
70
Այսօր, 10:42

«Եթե վեց տարի անում ենք մի բան և արդյունքը լինում ա նույնը՝ այսինքն զրո, ուրեմն ինչ-որ բաներ սխալ ենք անում։ Դա նշանակում է, որ գոնե պետք է ազնիվ նստենք, իրար հետ խոսենք, տեսնենք՝ ինչն ենք սխալ անում»։ Այսպիսի տեսակետ հայտնեց հասարակական-քաղաքական գործիչ Նարեկ Մալյանը «24 Նյուզ»-ի եթերում։ Նրա համոզմամբ, այն մարդիկ, ովքեր ցանկություն չունեն այդ թեմային առնչվելու, իրենք առնվազն ազնիվ չեն հանրության հետ։
«Ընդդիմությունը բաղկացած է երկու մասից․ առաջին մասը փորձում է դեռևս գոյություն չունեցող տորթից իր կտորը պոկի, ստանա, երկրորդ մասը փորձում է համատեղ ուժերով տորթ թխի։ Ես էն երկրորդ մասի հետ եմ»,- նշեց Մալյանը։
Նրա բնորոշմամբ, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մի հատ անճոռնի մեծ ապօրինի կառույց է, որը հենված է երկու սյուների վրա։ «Սյուներից մեկը եթե խախտվի, այդ ամբողջ իշխանությունը փլվելու է։ Ոստիկանություն, որոնք ուժային բիրտ մեթոդներով պահպանում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, և երկրորդը՝ դա ՔՊ-ի ֆրակցիան է Ազգային Ժողովում»,- ասաց Մալյանը։

«Ընդդիմության մի մասը փորձում է դեռևս գոյություն չունեցող տորթից իր կտորը ստանա»․ Նարեկ Մալյան