11 մլն դրամ տարեկան եկամուտ, 400 հազար դրամ վարկ․ Հակոբ Ասլանյանի հայտարարագրի հետքերով. «Ժողովուրդ»
![]() 167 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 09:06 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն Նիկոլ Փաշինյանի հրահանգով Ասլանյանին հեռացրեց ոչ միայն խմբակցությունից, այլ նաև կուսակցությունից։ Նա հայտարարագրել է 1986 թվականին Երևանում ձեռք բերված բնակարան բազմաբնակարան շենքում։ Ասլանյանի բանկային ավանդները կազմել են 1 մլն դրամ և 6 հազար ԱՄՆ դոլար։ Նախորդ տարվա համեմատ Հակոբ Ասլանյանը ավելացրել է բանկային ավանդները 2 հազար դոլարով և 1 մլն դրամով։ Պատգամավորի կանխիկ դրամական միջոցները պակասել են. նախորդ տարվա՝ 2023 թվականի 1,5 մլն դրամը նվազել է 500 հազար դրամով։ 2023 թվականի տարեկան եկամուտները կազմել են 11 մլն 576 հազար դրամ, որից 825 հազարը Ասլանյանը ստացել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից, իսկ 10 մլն 751 հազար դրամը ԱԺ աշխատակազմից աշխատանքի վարձատրությունն է։ Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 400 հազար դրամ»: Մանրամասները՝ թերթի համարում։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
