«Մեր գլխին կախված է նոր ագրեսիայի վտանգ, միակ շանսը՝ վերադառնալ եռակողմ բանակցություններին». Էդմոն Մարուքյան
![]() 205 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 11:30 «Սիրիական վերջին դեպքերից հետո թուրքական մամուլը և Թուրքիայից հնչող հայտարարությունները նայեք. հաջորդը լինելու է Զանգեզուրը»,- «24 նյուզ»-ի եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ մատնանշելով, որ ՀՀ-ն ունի չկարգավորված հարաբերություններ Ադրբեջանի հետ, մինչդեռ հայտարարում է, որ պատրաստ է որոշակի առանձնահատկություններով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, բայց Ադրբեջանը ձայն չի հանում: «Ես շարունակում եմ պնդել, որ մեր գլխին կախված է նոր ագրեսիայի կամ միակողմանի հանձնումների վտանգը: Իշխանություններն ասում են, որ առանց միջնորդների են բանակցում Ադրբեջանի հետ, ինչը սուտ է: Թուրքիան է միջնորդը, որովհետև Թուրքիայի ԱԳՆ-ն ակտիվ հայտարարություններ է անում, իսկ ՀՀ իշխանական պատգամավորները կրկնում են Բայրամովի և Ալիևի խոսքերը»,- նշեց Մարուքյանը և, շարունակելով խոսքը, ընդգծեց. «ՌԴ-ն դուրս է մնացել միջնորդական գործընթացից, ԱՄՆ-ի և Բրյուսելի հարթակները փակվել են, հիմա եկել ենք Էրդողանի մոտ: Հիմա Էրդողանն է ասում, թե ինչ պետք է լինի, իսկ նա էլ Սիրիայից հետո տեսեք, թե ինչ հայտարարություններ է անում»: Մարուքյանի խոսքով Հայաստանի միակ շանսը այս իրավիճակից դուրս գալն է՝ վերադառնալ բանակցային եռակողմ ձևաչափին։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
9703:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
177Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
240Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
289Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
225Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
181Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
305Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
348Երեկ, 16:09
