«Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին»». Էլինար Վարդանյան
![]() 244 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 18:12 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Էլինար Վարդանյանի ֆեյսբուքյան հոդվածը. «Ե՞րբ Փաշինյանը շնորհակալություն կհայտնի «նախկիններին» 1. 2025թ-ին կլրանա ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության տասնամյակը։ 2024-ի 10 ամիսների կտրվածքով առևտրաշրջանառությունը ԵԱՏՄ երկրների հետ հատել է 11 միլիարդ դոլարի շեմը։ 2. Երևանը խեղդվում է մեքենաների խցանումների մեջ։ Իրավիճակը հիմա գնում է անվերահսկելի կաթվածի։ 6 տարիների ընթացքում այս իշխանությունը ոչինչ չի արել։ Իսկ այն, որ քաղաքը դեռ մի կերպ դիմանում է, նախքան 2018-ն արված աշխատանքի շնորհիվ է։ Մի քանի խոշոր ճանապարհային հանգույցների, նախագծերի շնորհիվ է, որ Երևանը դեռ կանգնած չէ։ Ռոբերտ Քոչարյանի օրոք 2007-2008թթ. է կառուցվել Երևանի կենտրոնը շրջանցող և մայրաքաղաքի տարբեր հատվածներն իրար մոտեցնող Սարալանջի մայրուղին։ 2007թ-ին են կառուցվել Բաղրամյան-Կասյան-Կոմիտաս թռիչքային և Կիևյան–Քոչար անցումային երթուղին կապող ուղեցանցը և Բաղրամյան-Օրբելի թունելը։ 2008թ-ին է շահագործման հանձնվել Խորենացու փողոցից սկսվող և Խանջյան փողոցում՝ Մանկավարժական համալսարանի դիմաց ավարտվող բազմամակարդակ հանգույց-ուղետարը։ Մինչև այդ 2000թ-ին շահագործման էր հանձնվել Դավիթաշենի կամուրջը, հիմնանորոգվել էր Երևանին հարակից Աշտարակի կամուրջը։ Ս. Սարգսյանի օրոք կառուցվել է Մոնթե Մելքոնյան փողոցը, որը հանգույցով Կիևյան փողոցը կապել է Իսակովի պողոտային։ 3. Իշխանությունները հպարտանում են զբոսաշրջության աճով։ Մի կողմ թողնենք զբոսաշրջության աճի իրական պատճառները, բոլորս դա շատ լավ հասկանում ենք։ Զբոսաշրջության աճին զուգահեռ՝ հրամայական է դարձել օդանավակայանի նոր տերմինալի կառուցումը։ Նախագիծը վաղուց կա, տերմինալը չկա ու չկա։ 4. Կենտրոնական բանկը որպես լուրջ ձեռքբերում ներկայացնում է կենսաթոշակային ֆոնդերի ծավալը, որն արդեն հասել է մեկ տրիլիոնի։ Սա շատ լուրջ թիվ է և շարունակում է շատ բարձր տեմպով աճել։ Կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ պետք է ավելի շատ հնարավորություններ տալ, որպեսզի վերջիններս մասնակցեն Հայաստանի Հանրապետության տնտեսությունում ներդրումներ անելու գործում։ Կուտակային կենսաթոշակային համակարգը ներդրվել է 2014թ. Սերժ Սարգսյանի օրոք։ Փաշինյանը լայվ է մտնում է Թումոյից, որը կառուցվել է Քոչարյանի ջանքերով, օտարերկրյա հյուրերին տանում է զբոսնելու Հյուսիսային պողոտա։ Բնակարանաշինության ծրագիրը, բանկային համակարգի բարեփոխումը, «Հյուսիս-հարավ» ծրագիրը, ամերիկյան աջակցությամբ լրջագույն ծրագրերը մշակել և իրագործել են նախկինները։ Այսպիսին է ծուռ հայելիների Հայաստանը»։ |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
