Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

«Հայկական դիվանագիտության մերկության մասին». Վահե Լոռենց

«Հայկական դիվանագիտության մերկության մասին». Վահե Լոռենց
84
Այսօր, 16:24

Պատմաբան, գրող, հրապարակախոս Վահե Լոռենցի ֆեյսբուքյան գրառումը. «Հայկական դիվանագիտության մերկության մասին․
Դիվանագիտությունը դա գիտություն է, արվեստ և պատմություն։ Եվ եթե այս գործիքներից որևէ մեկը չես օգտագործում, սայթաքում ես ու հաջողություն ակնկալել անկարող ես։
Ահավասիկ, երեսուն տարի է՝ տարբեր հարթակներում պայքարում ենք ցեղասպանության միջազգային ճանաչման համար։ Գերխնդիրն իհարկե, Թուրքիայի կողմից ճանաչումն է։ Սակայն մոռանում ենք մեր իսկ պատմությունը, որ․․․ աշխարհում ցեղասպանությունն առաջինը պաշտոնապես ճանաչել է․․․ հենց Թուրքիան։
Դեռ 1918 թվականի հոկտեմբերին կնքված Մուդրուսի զինադադարից հետո երիտթուրք պարագլուխները փախան արտասահման։ Նրանց դեմ Պոլսում դատական պրոցես սկսվեց։ 1919 թվականին Պոլսի ռազմական դատարանը քննեց նրանց գործը։ Վեց ամիս տևած դատաքննության արդյունքում, 1919 թվականի հուլիսի 6-ին դատարանը որոշեց Թուրքիային պատերազմի մեջ քաշելու, հայերի տեղահանման ու ջարդերի համար հեռակա կարգով մահվան դատապարտել գլխավոր հանցագործներին՝ մեծ վեզիր և ներքին գործերի նախարար Թալեաթին, ռազմական նախարար Էնվերին, ծովային նախարար Ջեմալին, լուսավորության նախարար Նազըմին։
Ինչո՞ւ այս փաստը երբևէ չի օգտագործում մեր դիվանագիտությունը։
Նույնը կարող եմ ասել Արցախյան հիմնախնդրի վերաբերյալ։ Ինչո՞ւ մեր դիվանագիտությունը երբևէ չի օգտագործում Ադրբեջանի հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի, 1920 թվականի նոյեմբերի 29-ի հայտարարությունը, թե Ադրբեջանը հողային պահանջներ չունի Հայաստանից և Նախիջևանը, Զանգեզուրն ու Ղարաբաղը ճանաչում է Հայաստանի անքակտելի մասեր։
Նիկոլն Ալիևի հետ հանդիպման ժամանակ Տիգրան Մեծի կենսագրությունն էր պատմում։
Սրանի՛ց էր պետք խոսել»։

Աղբյուրը`   Վահե Լոռենց