Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ընդդիմությունն ԱԺ-ում բանեցնում է ագրեսիվ հռետորաբանություն»․ Ռուբեն Ռուբինյան

«Ընդդիմությունն ԱԺ-ում բանեցնում է ագրեսիվ հռետորաբանություն»․ Ռուբեն Ռուբինյան
158
Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 12:36

«Հայաստանի Հանրապետության ամենաբարձր կետը Արագածն է, այստեղ ո՞րն է սրբապղծությունը և հանցանքը»,- ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ Հանրային ռադիոյի եթերում մեկնաբանելով դիտարկումը, որ վարչապետի աշխատասենյակում Արարատ լեռան պատկերը փոխարինվել է Արագածով։
«Այո, Արարատ լեռը մեծ նշանակություն ունի հայկական ինքնության մեջ, այդ թվում՝ քրիստոնեական համատեքստում, դա փաստ է, բայց փաստ է նաև այն, որ Արագած լեռը ՀՀ ամենաբարձր կետն է»,- ասաց Ռուբինյանը։
Նա հավելեց, որ «ընդդիմությունը ԱԺ-ում բանեցնում է ագրեսիվ հռետորաբանություն», և այդտեղ իշխանությունն է բարդ երկընտրանքի առաջ կանգնում, «որովհետև ի՞նչ անես․ եթե պատասխանես, դու էլ էս մաս դառնում ոչ այնքան բարեկիրթ զրույցին, չպատասխանես՝ դուրս կգա, որ իրենք մեղադրանք հնչեցրեցին, որի պատասխանը չլսեցին»։

«Ընդդիմությունը ԱԺ-ում բանեցնում է ագրեսիվ հռետորաբանություն»․ Ռուբեն Ռուբինյան