«Հայ գերիների ցմահ դատապարտումը բոլորիս է վերաբերում․ իրավական հակահարվածի ժամանակն է»․ Նարինե Դիլբարյան
![]() 229 Չորեքշաբթի, 18 դեկտեմբերի, 2024 թ., 22:48 ԵՊՀ Հայոց լեզվի պատմության ամբիոնի դոցենտ Նարինե Դիլբարյանը գրում է․ «Նողկանք և ազգային խայտառակություն՝ միջազգային պատերազմական հանցագործ, ցեղասպան իլհամ ալիևի վարչախմբի հլու- հնազանդ գործիք ադրբեջանի գլխավոր դատախազությունը, որը ալիևյան հանցագործությունները և՛ հայերի, և՛ իրենց բռնազավթած տարածքների ազգային փոքրամասնությունների, ինչպես նաև հենց ադրբեջանցների հանդեպ գործած ապօրինությունները կոծկող, շինծու մեղադրանքներ հորինող ու մարդկանց կործանող խամաճիկների թատրոն է, Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության։ Սույն հաղորդագրությունը տարածել են ադրբեջանական լրատվամիջոցները՝ ըստ իրենց դատախազություն կոչվածի մամուլի ծառայության հաղորդագրության՝ գուժելով ադրբեջան կոչվող ֆաշիստական պետության 21-րդ դարի ամենամեծ հանցագործության հերթական շրջափուլը․Արցախի Հանրապետության ղեկավարների դեմ իրենց պատժիչ «գործի» դատարան տեղափոխելը։ Պարզվում է, որ Արցախի Հանրապետության մեր հերոսները, որոնք ազգային-ազատագրական պատերազմ են մղել ցեղասպան, զավթիչ ադրբեջանական իշխանության դեմ հանուն իրենց ազգային ինքնորոշման և հայրենիքում անվտանգ ապրելու իրավունքի ՝ ահաբեկիչներ են, որոնք Հայաստանի Հանրապետությունում բազմահազար գործակիցներ են ունեցել, նրանց հայտնաբերելու գործում ալիևի խամաճիկները դժվարություններ են արձանագրում, ուստի «ղեկավարվելով սույն քննչական գործի առնչությամբ նշված դրվագներում կասկածվող բազմաթիվ անձանց, ինչպես նաև վկաների Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվելու լուրջ պատճառներով՝ ԱՀ գլխավոր դատախազությունը Հայաստանի Հանրապետության համապատասխան մարմիններին հրավիրում է համագործակցության»։ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին այսպիսի առաջարկ է արվում, հակահարված է պետք, բայց կհետևի՞ այն, ինչպիսին կլինի՞․․․ Ռուբեն Վարդանյանին, Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, Լևոն Մնացականյանին, Դավիթ Բաբայանին, Դավիթ Իշխանյանին, Դավիթ Մանուկյանին և մնացյալներին ցմահ ազատազրկմամբ են սպառնում, բայց այդ ցմահ դատապարտումը Հայաստանում բոլորիս է վերաբերում։ Սա գիտակցելու և լրջագույն դիվանագիտական, քաղաքական, իրավական պայքարի, հակահարվածի ժամանակն է։ Հիմա արդեն պարզ կլինի՝ ով ինչ է ընդունակ, և 21-րդ դարի կայենները որքան կարող են անպատիժ շարունակել եղբայրասպանության գործը՝ ի ծառայություն թշնամու»։ Աղբյուրը` Նարինե Դիլբարյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
