ՔՊ-ում դժգոհ են 3 կուսակցություն փոխած խմբակցության ղեկավար Կոնջորյանից. «Ժողովուրդ»
![]() 198 Հինգշաբթի, 19 դեկտեմբերի, 2024 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովրդավարության բաստիոն համարվող Հայաստանում, փաստորեն, ղեկավարներին դիմելուց առաջ պետք է մի լավ ծանրութեթև անել՝ արդյոք խնդրանքը կհայտնվի գործնական զրուցարաններում (chat-երում), թե ոչ։ ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը, ում հետ խմբակցության ներսում չեն շփվում և անգամ ոմանք չեն էլ բարևում, ամեն մանր-մունր բան ուղարկում է ՔՊ-ի զրուցարաններ։ «Ժողովուրդ» օրաթերթի քաջատեղյակ աղբյուրները պատմում են, որ երբ Հայկ Կոնջորյանին խմբակցության անդամները ինչ-որ խնդրանքով դիմում են, օրինակ՝ ինչ խոսել հարցազրույցի ժամանակ, գնալ, թե չգնալ ինչ-որ պատվիրակության հետ գործուղման, կամ հրավերն ընդունել, թե ոչ, Կոնջորյանը, առանց այս ու այն կողմ ընկնելու, խնդրանքը և/կամ հարցը անմիջապես ուղարկում է ՔՊ-ի զրուցարան՝ հայտնելով, թե «այս» պատգամավորը ինձ «այսպիսի» հարցով է դիմել։ Այս ամենից էլ կարելի է եզրակացնել, որ Հայկ Կոնջորյանը, ով խմբակցության ղեկավարն է, չի տիրապետում գործընկերների հետ անգամ վարվեցողության տարրական կանոններին, չի կարողանում փոխհարաբերվել, կոնֆիդենցիալություն պահել չգիտի, ու դեռ խոսում է արտահոսքերի անթույլատրելիության մասին: Նրա այս պահվածքը, իհարկե, ՔՊ-ականների շրջանում տարակուսանք է առաջացնում, թե ինչո՞ւ է նա «ամեն մանրուք գցում ՔՊ չաթ»: Պատճառը թերևս այն է, որ ՔՊ խմբակցության ղեկավարը, մինչ իր այդ պաշտոնին լինելը, չնայած երիտասարդ տարիքին՝ 3 տարբեր կուսակցությունների անդամ է եղել, և գուցե այս պատճառով էլ թիմում վերջինիս անվստահելի են համարում։ Հայկ Կոնջորյանը եղել է «Հայաստանի ժողովրդավարական ազատական միություն» կուսակցության անդամ, «Լուսավոր Հայաստան» կուսակցության անդամ, «Ելք» դաշինքի անդամ։ Այս ամենից ևս մեկ անգամ կարող ենք ենթադրել, որ 3 կուսակցություն փոխած ՔՊ-ականին չեն կարող թիմի ներսում վստահել»: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
